Սպանդանոցների կառուցման բազմաթիվ հայտերից Շիրակի մարզում հաստատվել է 4-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սպանդանոցների կառուցման բազմաթիվ հայտերից Շիրակի մարզում հաստատվել է 4-ը

19:45 22.02.2021

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը Շիրակի մարզում դեռ չի իրականացվում։ Անցած տարվա կեսին հայտատուների ակտիվություն եղել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոն մոտ 100 անհատներից սպանդանոցներ կառուցելու հայտեր են ստացվել, բայց մեծ մասը կամ հետ են վերցրել նախագծային փաթեթները, կամ ուսումնասիրությունների արդյունքում մերժվել են՝ առաջարկներում չափորոշիչները չեն համապատասխանել: Ընդամենը 4-ի կառուցման ծրագիրն է հաստատվել, որոնց բաշխվածությունը, ըստ հաստատված հայտերի, ստացվել է այնպես, որ մեկական սպանդանոց է կառուցվում մարզի 4 տարածաշրջաններում։

Արեգնադեմը Ամասիայի տարածաշրջանի այն գյուղերից է, որտեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, անասնագլխաքանակի հաշվարկով Աշոցքից հետո խոշոր ֆերմերային տնտեսություններն այս տարածաշրջանի գյուղերում են: Հայկ Նիկոլյանը 100-ից ավելի խոշոր, մոտ նույնքան էլ մանր եղջերավոր անասուն է պահում։ Անասնագլխաքանակը կրկնապատկելու  հնարավորություն ունի, միայն թե պարտադիր սպանդանոցային մորթ իրականացնելու պահանջներին առայժմ չի ենթարկվում։ Ոչ միայն տարածաշրջանում, այլև մարզում սպանդանոց չկա։ Հիմա ինքն է որոշել Արեգնադեմում սպանդանոց կառուցել։

Ծրագիրը պետական աջակցությամբ է, այսինքն՝ անտոկոս վարկավորմամբ, հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել ծրագրից, իսկ մնացած ծախսերը հոգում է անհատը։ Կառուցումից ավելի թանկ և բարդ գործը սպանդանոցային սարքավորումների ձեռքբերումն է։

«Պետական աջակցությունը անտոկոս վարկն է եղել, 10 մլն դրամ եմ վերցրել, բայց դեռ շատ ծախսեր կան անելու, ավելի թանկ են սարքավորումները, որոնք հնարավոր է ձեռքով պատրաստենք, որ ստիպված չգնենք»,- նշում է ֆերմեր Հայկ Նիկոլյանը։

Ամասիայի տարածաշրջանում այն կլինի միակ սպանդանոցը, որը կկարողանա սպասարկել հարևան գյուղերին ևս: Մարզի մյուս տարածաշրջաններում ևս կառուցվում են մեկական սպանդանոց։ Ընդհանուր հաշվարկով Շիրակի մարզը կունենա 4 սպանդանոց՝ նախապես ներկայացրած բազմաթիվ հայտերի դիմաց։

Մարզի գյուղացիական տնտեսություններին սպասարկելու համար կառուցվող սպանդանոցներից բացի, այժմ գործում է երկու սպանդանոց՝ Արդենիս և Բանդիվան համայնքներում, որոնք միայն սեփական տնտեսությունների անասնագլխաքանակի  համար են, դրսից կենդանի չեն ընդունում։ Պետական ծրագրով նաև շարժական սպանդանոցներով հետաքրքրվողներ կան։

«Կառուցվող 4 սպանդանոցներից բացի, ցանկություն հայտնողներ կան շարժական սպանդանոցներ գնելու, 2 հայտատուներ արդեն դիմել են՝ Ամասիայից և Աշոցքից են։ Կարծում եմ՝ մեկ ամսից, կամ մի փոքր ավելի ուշ մեր մարզում կունենաք արդեն գործող 2 սպանդանոց ու այդ բացը կլրացնենք։ Ավարտական փուլերում են Աշոցքի ու Մարալիկի սպանդանոցների կառուցումը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժ/պ Արտուշ Հովհաննիսյանը։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP