Լոնդոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ կանի դիտարկել ՌԴ-ում տիրող իրավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Լոնդոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ կանի դիտարկել ՌԴ-ում տիրող իրավիճակը

13:17 22.02.2021

Այսօր Ժնևում մեկնարկում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվեն ներկայումս մարդու իրավունքների հետ կապված տարբեր ակտուալ խնդիրներ։ Քննարկման առարկա կդառնա նաև մի շարք երկրներում տիրող իրավիճակը։

TASS գործակալությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը կդիմի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որպեսզի կազմակերպությունն արձագանքի Ռուսաստանում, Բելառուսում, Չինաստանում և Մյանմայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին։

Ռաաբի ելույթի որոշ հատվածներ հրապարակվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է դիտարկի՝ արդյոք Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակում Ռուսաստանի գործողությունները համապատասխանում են մարդու իրավունքների ոլորտում Մոսկվայի միջազգային պարտավորություններին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Արևմտյան երկրներին խորհուրդ էր տվել չմիջամտել Ռուսաստանի գործերին և սեփական խնդիրներով զբաղվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

23:20 25.11.2024

Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահը

Այսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

23:12 25.11.2024

G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետ

Իտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

23:04 25.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներին

Իսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

22:56 25.11.2024

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է «Ոսկե գնդակի» քվեարկության համակարգը։ «Փոխեցին քվեարկության համակարգը՝ 5 ֆուտբոլիստի փոխարեն ընտրում են 10-ի։ Տարօրինակ է, որ Հնդկաստանի նման բազմամիլիոն բնակչություն ունեցող երկրի լրագրողները չեն քվեարկում, իսկ մեկ միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկրներից քվեարկում են։ Առանց Նամիբիայի, Ուգանդայի, Ալբանիայի և Ֆինլանդիայի քվեարկության, Վինիսիուսը կնվաճեր «Ոսկե գնդակը»: Մարդիկ, որոնց ոչ […] ...

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

22:48 25.11.2024

A-haber. Թուրքիայի արևմտյան նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արևմտյան Ալիագա քաղաքի Tüpraş նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ձեռնարկության նավթի ջեռուցման վառարանում և հանգեցրել է հրդեհի, հաղորդում է A-haber հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Արտակարգ պատահարի պատճառը պարզվում է։ Հրդեհի վայր են ուղարկվել քաղաքի և Իզմիր նահանգի հրշեջ ստորաբաժանումները, […] ...

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

22:40 25.11.2024

Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը

Իսրայելն ու Լիբանանը ներկայումս մոտ են հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը, որը ներառում է համաձայնագրեր «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք կարծում ենք, որ հասել ենք այն կետին, երբ մոտ ենք համաձայնագրի կնքմանը: Բայց ես ուզում եմ  զգույշ լինել իմ […] ...

BACK_TO_TOP