Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ ինչպես բախման, այնպես էլ համագործակցության պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Ստոլտենբերգը հայտարարել է Ռուսաստանի հետ ինչպես բախման, այնպես էլ համագործակցության պատրաստակամության մասին

20:14 21.02.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը El Mundo- ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքը պատրաստ է ինչպես Ռուսաստանի հետ բախման, այնպես էլ փոխգործակցության: Ըստ նրա՝ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չի հավատում հարաբերությունների բարելավմանը:

«Ես հավատում եմ Ռուսաստանին հստակ ազդանշան ուղարկելու անհրաժեշտությանը. եթե նրանք բախումներ են ուզում, մենք պատրաստ ենք: Եթե ​​նրանք ցանկանում են համագործակցել, մենք ուրախ կլինենք։ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է հիմնված լինի ուժի, կայունության վրա: Բայց մենք նույնպես պետք է խոսենք Ռուսաստանի հետ: Զսպելու և երկխոսության միջև որևէ հակասություն չկա», – ասել է Յենս Ստոլտենբերգը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ռուսները ՆԱՏՕ-ի հարևաններն են, և «կան շահեր, հարկավոր է խուսափել դժբախտ պատահարներից՝ հատկապես սահմաններին»: «Որպես նորվեգացի քաղաքական գործիչ՝ ես Ռուսաստանի հետ աշխատելու մեծ փորձ ունեմ և գիտեմ, որ դա հնարավոր է», – ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի ողջունի Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցները և հույս ունի շարունակելու երկխոսությունը: Միևնույն ժամանակ, Մոսկվան անընդհատ մոբիլիզացիայի և պատրաստության մեջ է. հավելել էր Կրեմլի խոսնակը: Նրա խոսքով, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը խոսում են պատժամիջոցների մասին «մոլագար համառությամբ»:

Փետրվարի սկզբին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ասել էր, որ Բրյուսելը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը՝ չնայած բոլոր դժվարություններին: Ավելի ուշ նրա հասցեին մեղմ դիրքորոշումի մեղադրանքով հնչած քննադատությունների ներքո Բորելը հասկացնել էր տվել, որ պատրաստ է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ընդլայնումը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

SHANTNEWS

20:00 28.11.2024

SHANTNEWS

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

19:57 28.11.2024

Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝ Մոլդովայի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացել է Լառա Կազանչյան, իսկ տանտերերից հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 14 րոպե առաջ պատասխանել է Վերոնիկա Կոժուհարին՝ 1։1։ Կանանց […] ...

BACK_TO_TOP