«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը

13:34 18.02.2021

««Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը»,- ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Ընդդիմադիր Միավորված ազգային կուսակցությունը/ՄԱԿ/ճգնաժամից դուրս գալու միակ ելքը համարում է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին կարծում է, որ վարչապետի հրաժարականը վկայում է երկրում ճգնաժամի մասին, և որ միայն արտահերթ ընտրությունները կարող են պետությունը դուրս բերել այս ճգնաժամից.

«Փաստ է, որ մենք ունենք կառավարության լիակատար փլուզման գործընթաց: Այս գործընթացը վաղուց էր ընթանում «Վրացական երազանքի» ներսում, և դրան հետևում է մեր հասարակությունը: Բայց Գիորգի Գախարիայի հրաժարականը վերջին կետն է կազմալուծման գործընթացում, որը գրեթե ավարտվում է: Վարչապետի հրաժարականից ի վեր մենք անցնում ենք ոչ միայն քաղաքական, այլև կառավարական ամենաբարդ ճգնաժամը: Հիմա կարծում եմ, որ բոլորը համոզված են, նույնիսկ ամենամեծ հոռետեսները, որ այսօր այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը վերընտրությունները, արտահերթ ընտրություններն են: Արտահերթ ընտրություններով երկիրը դուրս կգա ճգնաժամից»,- ասաց Ուդումաշվիլին:

Գախարիան հրաժարականի մասին հայտարարեց այսօր ՝ փետրվարի 18-ին՝ նշելով, որ համաձայն չէ Մելիայի ձերբակալության հետ, եթե դա երկրում ապակայունացման սպառնալիք է ներկայացնում:

«Նման իրադարձություն [Նիկա Մելիայի ձերբակալությունը] պետք է անցկացվի, երբ բոլոր ռիսկերը վերաապահովագրվեն, հատկապես քաղաքական նպատակահարմարությունն ու քաղաքական կողմնորոշումը: Այդ պատճառով, քանի որ ես չկարողացա համաձայնության գալ իմ թիմի հետ, ես որոշում կայացրի հրաժարական տալ»,- ասաց Գախարիան:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

22:34 28.11.2024

Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանել

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

22:24 28.11.2024

Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր

Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

22:16 28.11.2024

Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել Լիբանանին

Հինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

22:08 28.11.2024

Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...

SHANTNEWS

22:00 28.11.2024

SHANTNEWS

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

BACK_TO_TOP