Գյումրիի քաղաքապետարանը նույն շենքերի հատկացման մասին որոշում է կայացրել արդեն երրորդ անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Գյումրիի քաղաքապետարանը նույն շենքերի հատկացման մասին որոշում է կայացրել արդեն երրորդ անգամ

18:45 18.02.2021

Հերթական անգամ փոխվել է Գյումրիի նախկին ռադիոգործարանի հանրակացարանային մասնաշենքերի պատկանելությունը: Հիշեցնենք, երկու մասնաշենքերը վթարային են, այստեղ բնակվում են փաստացի անօթևան ընտանիքներ: Հանրակացարանային մասնաշենքերը վերականգնելու համար, Գյումրիի ավագանու որոշմամբ, դրանք հատկացվել էին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը: Հետո նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամն էր նույն տարածքում բնակարանաշինական ծրագիր սկսելու ցանկություն հայտնել: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ էր վերցրել շենքերն ու հատկացրել հիմնադրամին: Հետո «Հայաստան» հիմնադրամն էր հրաժարվել: Հիմա նորից քաղաքապետարանը նոր հատկացում է կատարել, բայց հասցեատերն է նախկինը: Շենքերը հատկացվել են ոչ թե «Ֆրանկ Մյուլլեր»-ին, այլ դուստր ընկերությանը:

Հանրակացարանային երկու մասնաշենքերում 8 ընտանիք է ապրում: Բոլորը նույն կարգավիճակն ունեն և նույն ճակատագրի մարդիկ են, ապրում են ծայրահեղ սոցիալական պայմաններում։ Շենքում ժամանակավոր են հաշվառված, բայց անօթևանի կարգավիճակ չունեն:

Վերանորոգման ծրագրերի բնակիչները սպասում են անցած տարվանից, երբ շենքերը շվեյցարական ընկերությանը հատկացվեցին: Բայց մեկ տարվա ընթացքում շենքերի տերերը երկու անգամ փոխվեցին։ Երբ շենքերի վերականգնման մեկ այլ ծրագիր ներկայացվեց, քաղաքապետարանը հրաժարվեց հատկացման առաջին որոշումից:

«Սկզբից տվել էինք «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, որպեսզի իրենք իրականացնեին իրենց ծրագիրը: Երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նույնպես հայտ ներկայացրեց, մենք հետ վերցրինք «Ֆրանկ Մյուլլեր»-ից և տվեցինք հիմնադրամին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ուսումնասիրություններ կատարեց և ավելի հարմար գտավ իր ծրագիրն իրականացնել ազատ տարածքում, այլ ոչ թե անդրադառնալ շենքերի վերանորոգմանը: Երբ հիմնադրամը վերադարձրեց շենքերը, դրանք նորից դարձան համայնքապատկան, և նորից հատկացրինք «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, ավելի ճիշտ՝ դուստր ձեռնարկությանը: Ծրագիրը չբաժանելու համար «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը դիմել էր վերաձևակերպում կատարելու հարցով, ինչն էլ մենք կատարել ենք: Ընդամենը անունն է փոխվել»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է  Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախկին ու անփոփոխ առաջարկն է՝ տարածքում արհեստանոցներ կառուցել, նաև բնակելի հատված ունենալ: Ըստ Գյումրիի գլխավոր ճարտարապետի՝ նախագիծը դեռ կազմված չէ, ժամկետներ նշված չեն, այլ մանրամասներ հայտնի չեն: Մասնավորապես, ինչպես է լուծվելու կամ լուծվելո՞ւ է արդյոք բնակիչների հարցը:

«Անցած ծրագրի դեպքում պարտավորություն վերցրել էին, որ բնակիչներին պետք է բավարարեն, այս ծրագրի դեպքում ինչպես կլինի, չեմ կարող ասել: Ամեն դեպքում նրանց հարցը կլուծվի, եթե անօթևանության կարգավիճակ ունեն, կստուգվի, ամենքին առանձին մոտեցում կլինի»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանրակացարաններից հրաժարվելուց հետո Մուշ 2 թաղամասում նոր տարածք է ստացել: Բնակելի թաղամաս և մանկապարտեզ է այստեղ կառուցվելու:

Նախագիծ ներկայացրել են։ Առաջին փուլում խոսքը 2 շենքի մասին է, որտեղ 36 բնակարան է կառուցվելու՝ 22-ը երկու, 14-ը՝ երեք սենյականոց: Գործն արդեն շինթույլտվությանն է հասել, որից հետո կհստակեցվեն շինարարության մեկնարկի ժամկետները։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP