ՄԱԿ-ը նախազգուշացնում է համավարակի պատճառով սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի վտանգի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ՄԱԿ-ը նախազգուշացնում է համավարակի պատճառով սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի վտանգի մասին

21:15 16.02.2021

Աղքատ երկրներն  պարենային ճգնաժամի առջև կանգնելու մեծ վտանգի առջև են 2021 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով, քան նախորդ տարի: Այդ մասին Guardian թերթին հայտնել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան:

«Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն ​​անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդամթերքի խնդիրն ավելի սուր է, քան նախորդ տարի»,- ասել է հատուկ բանագնացը:

Կալիբատան նշել է, որ հիմնական հարվածը հասցվել է շուկաներին. կարանտինային ռեժիմի ներդրման պատճառով սննդամթերքի շուկաները փակվել են, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը:

Խոսելով աֆրիկյան երկրների մասին՝ հատուկ բանագնացը նշել է, որ այնպիսի երկրների իրավիճակը, ինչպիսիք են Քենիան, Սոմալին և Եթովպիան, որոնք բախվում են սննդամթերքի գների զգալի աճի և սննդամթերքի պակասի հետ, բարդանում է սպասվող երաշտի շրջանի հետ:

Նրա կարծիքով՝ անցյալ տարի սննդային համակարգերը կարողացել են դիմակայել ճնշմանը. կառավարությունները հաշվի են առել ՄԱԿ-ի առաջարկությունները սահմանների փակման կամ սակագների սահմանման անթույլատրելիության վերաբերյալ: Այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում մարդիկ սպառել են իրենց ռեսուրսները՝ սննդի, ֆինանսական միջոցների, հարազատների օգնության տեսքով, և այժմ նրանք ճգնաժամի առջև կկանգնեն միայնակ՝ առանց աջակցության:

«Այս տարի տնտեսական անկման պատճառով մենք ավելի լուրջ սպառնալիքների առջև ենք կանգնած: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ամենուր»,- ասել է Կալիբատան:

Սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020-ի հուլիսին զեկույց են հրապարակել, որում նշված են 27 երկրներ, որոնք գտնվում են COVID-19- ի պատճառով հնարավոր պարենային ճգնաժամի վտանգի տակ: Միջազգային փորձագետների կարծիքով, համաշխարհային պարենային ճգնաժամի առաջին նշանները կարող են հայտնվել 20 տարվա ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

12:29 28.11.2024

ՆԱՏՕ-ում խոսել են Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ խելամիտ որոշում չի համարում դաշինքի ուժերին Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավելը։ «Չեմ կարծում, որ դա խելամիտ որոշում կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով Fox News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հարցը, եթե երրորդ երկրները շարունակեն աջակցել Ռուսաստանին հակամարտությունում:   ...

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

12:12 28.11.2024

Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահները

ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի  համընդհանուր և համատարած արդարության զգացում,   իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

12:06 28.11.2024

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

ԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...

SHANTNEWS

12:00 28.11.2024

SHANTNEWS

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

11:57 28.11.2024

Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...

BACK_TO_TOP