Պաշտպանը դատարանից խնդրել է նիստը 1 ժամ ուշ սկսել հասցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Պաշտպանը դատարանից խնդրել է նիստը 1 ժամ ուշ սկսել հասցնելու համար

11:25 24.01.2018

Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ  ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։ Վարուժան Ավետիսյանը պնդել է, թե չի ցանկանում դատական նիստին մասնակցել առանց պաշտպանի։
 
Հիշեցնեք՝ քրեական գործի քննությունը սկսվել   է 8 ամիս առաջ։  32 ամբաստանյալների գործը, սակայն, որոշ ժամանակ անց բաժանվեց 3 մասի, և քննվում է տարբեր դատավորների նախագահությամբ։  Բոլոր ամբաստանյալները, բացի Արմեն Բիլյանից և Սմբատ Բարսեղյանից, մեղադրվում են  ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով՝ կազմակերպված խմբի կազմում շենք, շինություններ գրավելու, զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին որոշակի պահանջներ թելադրելու, ուրիշի գույքը ոչնչացնելու համար։

Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաև 3 ոստիկանի սպանության համար։

ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ դատական նիստին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP