Գյումրիին նվիրված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 562 հազար դոլար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիին նվիրված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 562 հազար դոլար

13:33 02.07.2018

Ժամեր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը, որը այս անգամ կազմակերպվել էր Գյումրիի համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:  Շուտով ևս մի քանի գյումրեցի ընտանիք «դոմիկից» կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։

Մեկ բնակարանի արժեքը մոտ 25 000 դոլար  է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, որն ընդգծել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք:

«Դոմիկները Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»,- ասել է նախարար Հայրապետյանը:

Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP