Հերթական փլուզումը Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի վթարային շենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Հերթական փլուզումը Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի վթարային շենքում

19:45 12.02.2021

Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի 237 բնակելի շենքի տանիքում 2 օր առաջ տեղի ունեցած փլուզումը շարունակություն է գտել արդեն բնակարաններում: Տանիքը քայքայված է, ձնհալի ջրերը հոսում են 3-րդ աստիճանի վթարայնության շենքի բոլոր բնակարաններ։ Միրաքյանների բնակարանում կեսգիշերին  առաստաղը փլուզվել է։ Սա առաջին դեպքը չէ, երկու ամիս առաջ ննջասենյակի առաստաղն է փլվել, իսկ երեկ հյուրասենյակինը ։

Փոքր տանը  ոչ մի անկյուն ապահով չէ: Մեկ սենյականոց բնակարանում տիկին Անահիտը որդու, դստեր ու 4 անչափահաս թոռների հետ է ապրում: Ննջասենյակի փլուզումից հետո մայրն ու երեխաները ժամանակավոր բնակության այլ տեղ են գտել։ Կիսաբաց տանիքի պատճառով շենքում մյուս բնակարաններ են հասել փլուզումները։

Վիճակը մի փոքր բարվոք  է շենքի ձախակողմյան հատվածի բնակարաններում, այստեղ դեռ փլուզումներ չկան, բնակիչները իրենց միջոցներով փակել են տանիքի վնասված հատվածները։ 15 բնակարանից 7-ն է բնակեցված, 5-ը՝  ոչ սեփականության իրավունքով։ Բնակություն են հաստատել տարբեր պատճառներով ու տարբեր ժամանակներում՝ նրանց տրվել է բնակության թույլտվություն՝ ընդամենը միասնական օրդերով։

2003 թվականի սեյսմիկ եզրակացությունը կա՝  շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է։ Բայց նույն եզրակացությամբ 3-րդ աստիճանի վթարայնության շենքը նշվում է, որ խիստ վտանգավոր է բնակության համար, անհրաժեշտ է էվակուացնել որոշ բնակարանների բնակիչների և անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասազերծել ու  որոշել շենքի ամրացման հարցը: Այնուամենայնիվ բնակարանների սեփականաշնորհում թույլատրվել է։

«2002-2004 թվականներին 140 շենք էր որոշվել ամրացնել՝ Լինսի հիմնադրամի միջոցներով, մոտ 67-ը ամրացվել են, մնացածում՝ ոչինչ չի արվել, գումար չլինելու, կամ ինչ-ինչ պատճառներով, այսինքն՝ այդ շենքը նորից ամրացման կարիք ունի մնում է այդ ցանկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը։

Շենքը մնում է ամրացվողների ցանկում, ինչպես Գյումրիի շատ վթարայիններ։ Քաղաքապետարանի պատասխանատուն էլ Կազաչի պոստի 237 շենքի բնակիչների համար հուսադրող պատասխան չուներ, այսինքն՝ տանիքը վերանորոգելու աշխատանքներ առայժմ չեն նախատեսում։ Շենքը նաև սպասարկող համատիրություն չունի։ Ստացվում է՝ բնակիչներն  իրենց միջոցներով են նորից շարունակելու տանիքը  մաս-մաս  ծածկելու, բայց դրանից բնակարաններում փլուզման վտանգը չի նվազի։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP