Թիլերսոնը Սիրիայում քիմիական հարձակումների համար մեղադրել է Մոսկվային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

Թիլերսոնը Սիրիայում քիմիական հարձակումների համար մեղադրել է Մոսկվային

09:49 24.01.2018

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Փարիզում քիմիական զենքերի հարցով միջազգային համաժողովի ժամանակ Մոսկվային մեղադրել է Սիրիայում հերթական քիմիական հարձակման համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Մոսկվան առաջարկել է քիմիական հարձակումների հետաքննության նոր մեխանիզմներ ստեղծել:

«Արևելյան Ղութայում վերջին հարձակումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս, քանի որ Բաշար Ասադը շարունակում է քիմիական զենք օգտագործել սեփական ժողովրդի դեմ… Վերջին հաշվով Ռուսաստանն է պատասխանատվություն կրում Արևելյան Ղութայում և Սիրիայի շատ այլ վայրերում քիմիական զենքի զոհ դարձած մարդկանց մահվան համար, քանի որ Ռուսաստանը միջամտել է սիրիական հակամարտությանը», – նշել է Ռեքս Թիլերսոնը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պնդել է, որ այդ հայտարարություններն անհիմն են:

Ըստ տեղեկությունների՝ երկուշաբթի օրը Դամասկոսից ոչ հեռու գտնվող Արևելյան Ղութա արվարձանում գազի հոտ է տարածվել, որից տուժել է ավելի քան 20 մարդ, հիմնականում՝ երեխաներ: Սիրիայում 2011-ից սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում հակամարտության կողմերը բազմիցս միմյանց մեղադրել են քիմիական զենք կիրառելու մեջ: Հաճախ խոսքը գնացել է քլորգազի կիրառման մասին:

Արևելյան Ղութան Դամասկոսին մոտ գտնվող վերջին շրջանն է, որը վերահսկվում է ապստամբների կողմից: Այն արդեն 4 տարի շրջափակված է կառավարական ուժերի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆ

23:47 11.03.2025

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։ ...

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

23:38 11.03.2025

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […] ...

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

23:26 11.03.2025

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […] ...

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

23:08 11.03.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

22:55 11.03.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...

BACK_TO_TOP