«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+4.09 oC

«Յանդեքս» տաքսիում կորած խոշոր գումարով դրամապանակը վարորդը վերադարձրել է տիրոջը

13:00 11.02.2021

Մի կորած, բայց գտնված դրամապանակի պատմությունը հարյուրավոր հոգիներում հույս արթնացրեց, որ կորածը կարելի է գտնել: Մարթա Մելիքսեթյանի դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր և 200.000 դրամից ավելի գումար էր, կորել էր «Յանդեքս» տաքսիում:

«Ուրբաթ օրը «Յանդեքս» տաքսիով գնում էի բժշկի։ Վճարեցի, շնորհակալություն հայտնեցի։ Քիչ անց նկատեցի, որ դրամապանակս չկա»: Դրամապանակը, որի մեջ վիրավոր զինվորների համար արծաթապատ կատետրների և սոցիալապես անապահով մի քանի ընտանիքի կոմունալ վճարումների համար նախատեսված գումարն էր, Մարթա Մելիքսեթյանը գտավ ժամեր հետո: Այս մասին ոստիկանության կին սպան պատմում է իր ֆեյսբուքի էջում:

Հրապարակումը լայն տարածում է գտնում: Մեզ հետ զրույցում Մարթան բացում է մանրամասները:

«Գնացի պոլիկլինիկա, դուրս եկա, կրկին «Յանդեքս» կանչեցի, ճանապարհին մտա դեղատուն ու միայն այդ ժամանակ նկատեցի, որ դրամապանակս չկա: Զանգեցի պոլիկլինիկա՝ այնտեղ չկար, բացեցի երթերիս պատմությունն ու զանգահարեցի նախորդ ուղևորությանս վարորդին: Դիմեցի «եղբայրս»-ով, բացատրեցի իրավիճակը, դրամապանակի միջի գումարի անհրաժեշտությունն ու նպատակը»:

Մարթան պատմում է՝ վարորդն անմիջապես ասել է, որ դրամապանակն իր մոտ է, դա իրեն է փոխանցել հաջորդ ուղևորը: Ինքը սպասում էր կորած դրամապանակի տիրոջ զանգին, հավելելով, որ նույնիսկ չի բացել դրամապանակն ու, իհարկե, ոչ մի կոպեկ չի վերցրել:

«Երբ անջատեցի հեռախոսը, հուզվել էի: Վարորդը տվեց դրամապանակը ամուսնուս՝ արտաքին տվյալները, անուն ազգանունը ճշտելուց հետո, որպեսզի հանկարծ սխալ մարդու չտա: Երբ վերցրի դրամապանակս, նայեցի՝ նույնիսկ փողը տեղաշարժած չէր: Այնքան ուրախ էի, որ զինվորների ու սոցիալապես անապահով երեխաների գումարը հետ վերադարձավ»,- պատմում է Մարթա Մելիքսեթյանը:

Դրամապանակի գումարը ուղղվելու էր հերթական բարեգործությանը, որը կազմակերպում է Մարթան: «Մենք ունենք զինվորներ, որոնց սովորական կատետր դնել չի կարելի՝ բորբոքման պատճառով, անհրաժեշտ է հատուկ արծաթապատ հակաինֆեկցիոն կատետր, որի մեկ հատն արժե 29.000 դրամ: Դրանց գումարն էր: 5 երեխա ունեցող միայնակ մոր կոմունալների վարձն էր և այլն»,- ասաց Մարթա Մելիքսեթյանը:

Կին սպան պատերազմից առաջ և հետո աջակցում է բոլոր կարիքավորներին, զոհված զինվորների ընտանիքներին, սոցիալապես անապահովներին: Հիմա նրա բարեգործական նախաձեռնության շահառու են 60-ից ավելի ընտանիք: «Իմ աշխատավարձի զգալի մասն ամեն ամիս ծառայում է բարեգործությանը: Իմ, ընկերներիս և բոլոր պատրաստակամ մարդկանց միջոցով արդեն մի քանի ամիս է հոգում ենք Արցախից ժամանած մեր հայրենակիցների կարիքները՝ վճարում կոմունալները, վարձում տուն, լուծում հագուստի խնդիրը, դպրոցի, ամիսը մեկ տրամադրում պարենի ու տնտեսական իրերի մեծ փաթեթ»:

Սոցիալական խնդիրները հանցագործության կատարման հիմանական պատճառն են: Մարթան վստահ է, կարիքավորին աջակցելով՝ մենք նվազեցնում ենք հանցավորության քանակը:

Արդեն 16 տարի ոստիկանությունում ծառայող Մարթայի ձեռնարկած բարեգործական նախաձեռնության սահմանները Երևանով չեն ավարտվում:

«Սիսիանում, Մարալիկում կան վիրավոր զինվորի ընտանիքներ, ամեն հնարավոր միջոցներով նրանց ենք աջակցում, Գյումրիում կա 2 զոհված ոստիկանության ծառայողի ընտանիք, իմ կրտսեր գործընկերների ընտանիքներն են, ինչպե՞ս չաջակցեմ»:

Ամեն ինչ սկսվեց 2007 թվականին, երբ Մարթա Մելիքսեթյանն աշխատում էր Նոր Նորքի բաժնում՝ անչափահասների գործով տեսուչ: Պատմում է՝ բաժին բերեցին նորածին երեխայի հետ մուրացկանությամբ զբաղվող մոր:

«Երեխան նույնիսկ կարգին տակդիր չուներ: Ես էլ այդ ժամանակ հղի էի: Գնացի տնից իմ երեխայիս համար գնված սնունդը, տակդիրներն ու հագուստը բերեցի ու տվեցի այդ կնոջը»:

Բարեգործությունը ուժ է տալիս: Շատերն են համախմբվել հիմա այդ գաղափարի շուրջ՝ կորուստները վերականգնելու համար: «Յանդեքս» տաքսիի վարորդը՝ Արթուր Հակոբյանը, նշեց՝ իրեն բախտ չվիճակվեց պատերազմին մասնակցել: Հետպատերազմյան շրջանում հնարավորության չափով աջակցում է պատերազմին մասնակցած բոլոր ընկերներին, ծանոթներին ու հարազատներին: Մարթայի կատարած աշխատանքն էլ կենսական կարևոր է համարում:

«Մարթայի դրամապանակը ինձ փոխանցեց հաջորդ ուղևորը: Վերցրեցի այն ու սպասում էի տիրոջ զանգին: Որոշել էի, եթե մինչև օրվա վերջ չզանգեն «Յանդեքս»-ի գրասենյակ կտանեմ: «Յանդեքս»-ում աշխատում եմ հենց առաջին օրից, երբ ընկերությունը մուտք գործեց Հայաստան, այս ընթացքում առաջին դեպքն էր, որ մեքենայիս մեջ իր կորցրին»,- ասաց «Յանդեքս» տաքսիի վարորդ Արթուր Հակոբյանը:

Վարորդը պատմեց՝ թե՛ պատերազմը, թե՛ համաճարակը մեծ ազդեցություն թողեցին աշխատանքի, եկամտի վրա:

«Կորոնավիրուսի պայմաններում աշխատելը դժվար է, բայց թե՛ մենք՝ վարորդներս, թե՛ հաճախորդները պահպանում ենք անվտանգության կանոնները»,- հավելեց վարորդը:

«Յանդեքս»-ից էլ տեղեկացնում են, որ վարորդը կստանա մեծ խրախուսում այդ լավ արարքի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար

13:37 23.12.2024

ՏԿԵ նախարարը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի համար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին այս տարիներին կատարած աշխատանքի, ներդրած ավանդի, փորձի ու գիտելիքների համար և հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում։ Այնուհետև քննարկվել են առաջիկա հրատապ անելիքները։ ...

AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ

13:27 23.12.2024

AI-ը մինչև 2030 թվականը կգերազանցի մարդկային ինտելեկտը․ Մասկ

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը երաշխավորում է, որ արհեստական ​​ինտելեկտը (AI) կգերազանցի մարդկանց ինտելեկտը մինչև 2030 թվականը։ «Ավելի մեծ է հավանականությունը, որ AI-ը կգերազանցի մարդկանց ինտելեկտը մինչև 2025-ի վերջը, և, հնարավոր է, բոլոր մարդկանց մինչև 2027/2028 թվականները»,-գրել է Մասկը X սոցիալական ցանցում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուլիսի 4-ին ասել է, որ արհեստական ​​ինտելեկտը գոյաբանական ռիսկեր […] ...

Հրդեհ Լիճք գյուղում

13:20 23.12.2024

Հրդեհ Լիճք գյուղում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ […] ...

Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն

13:12 23.12.2024

Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան Երևանում հնարավոր է թույլ ձյուն

Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում են տեղումներ։ Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում […] ...

Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը

13:03 23.12.2024

Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին լքել Բելառուսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չայցելել Բելառուս, իսկ երկրում գտնվողներին՝ անհապաղ հեռանալ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մի այցելեք Բելառուս։ Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասվում է հայտարարության մեջ։ Բելառուս այցելելու վտանգի պատճառների թվում են «բելառուսական իշխանությունների կողմից տեղական օրենքների կամայական կիրառումը, կալանավորման վտանգը», Բելառուսի աջակցությունը […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

12:53 23.12.2024

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Ճլի գյոլ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ […] ...

BACK_TO_TOP