Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլը շարունակվում է, իսկ մանկավարժները անժամկետ գործադուլ են հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

Գյումրիի թիվ 25 դպրոցում դասադուլը շարունակվում է, իսկ մանկավարժները անժամկետ գործադուլ են հայտարարել

18:15 08.02.2021

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Մանկավարժներն ու ծնողները համաձայն չեն դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքների հետ, ըստ որոնց՝ տնօրեն է դարձել ոչ թե նույն դպրոցի ուսուցիչը, այլ թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Օրեր առաջ ծնողներն ու մանկավարժները նորանշանակ տնօրենին թույլ չէին տվել աշխատանքային առաջին օրը մտնել դպրոց: Իսկ այսօր անարդյունք է անցել ծնողների, նորանշանակ տնօրենի և մարզպետարանի կրթության վարչության պետի հանդիպումը: Ծնողները պահանջում են չեղարկել մրցույթի արդյունքները։ Նորանշանակ տնօրենին ընտրել է փոխվարչապետը և հաստատել Շիրակի մարզպետը: 7-րդ օրն է՝ դպրոցի 700-ից ավելի աշակերտ դպրոց չի գնում:

 

 

Մրցույթի արդյունքներով թիվ 25 դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը ստացել էր կառավարման խորհրդի անդամներից 4-ի քվեն, իսկ թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանի օգտին քվեարկել էր 2-ը: Ըստ կարգի, եթե թեկնածուներից որևէ մեկը 5 և ավելի ձայներ չի ստանում, ապա ընտրության իրավունքը վերապահվում է փոխվարչապետին: Անցած տարեվերջին պարզ դարձավ, որ փոխվարչապետը երկու թեկնածուներից ընտրել է ավելի քիչ ձայներ ստացածի: Կրքերն ավելի բորբոքվեցին, երբ անցած շաբաթ Շիրակի մարզպետը Իրինա Բաղդասարյանին նշանակեց տնօրենի պաշտոնում: Ծնողներն ու մանկավարժները փակեցին նրա մուտքը դպրոց: Իսկ այսօր առավոտյան ծնողները եկել էին դպրոց արդեն նոր տնօրենի հետ հանդիպելու:

 

 

«Նորանշանակ տնօրենը կանչեց մարզպետարանի  ներկայացուցիչներին, եկավ կրթության վարչության պետը: Նրա ու ոստիկանների ներկայությամբ տեղի ունեցավ հանդիպումը: Մենք ուզեցինք մեր հարցերը հղեինք իրեն, ինքը նույնիսկ չուզեց պատասխանել: Շատ կոպիտ ձևով, նույնիսկ մատ թափ տվեց ծնողների վրա: Այդ տոնով էր խոսում: Խնդրում ենք, որ  թույլ տան, որ մեր ձայնը հասնի մինչև վերև: Մարդիկ իմանան, որ այսօր 730 աշակերտ դպրոց չի գալիս: Կարծում եմ՝ դա հսկայական թիվ է»,- SHANTNEWS-ին ասել են թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողները:

 

 

Իրինա Բաղդասարյանը մեկնաբանություններից հրաժարվեց, միայն նշեց, որ իր նշանակումը օրենքին համապատասխան է: Դասադուլի հետևանքով 700-ից ավելի երեխա մեկ շաբաթ է՝ դասի չի գալիս: Ամենակարևոր հարցը՝ թե ինչպես վերականգնել դասապրոցեսը, անպատասխան է:

«Նախ պետք է գիտակցի յուրաքանչյուր ծնող, որ իր երեխան պետք է հաճախի դպրոց: Առավել ևս նման պայմանները պետք չի օգտագործել որևէ մեկի շահը պաշտպանելու համար: Այնպես չի, որ ձեռքներս ծալած նստել ենք: Այս պահին էլ աշխատանքային իրավիճակ է: Հրավիրել ենք ուսուցիչներին, որպեսզի զրուցելու արդյունքում հասկանանք՝ սա ինչ-որ մեկի ուղղորդո՞ւմն է, թե՞ պարզապես ծնողների ցանկությունն է»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:

 

 

Կրթության վարչության պետը նշում է՝ ծնողների պահանջը բավարարել, այսինքն՝ մրցույթի արդյունքները չեղարկել, իրենք իրավասու չեն, բայց պարտավոր են դասապրոցեսը նորմալ հուն վերադարձնել: Այդ գործընթացն առայժմ սահմանափակվում է սրանով, որ ծնողների ու մանկավարժների հետ, ինչպես վարչության պետը նշեց, բացատրական աշխատանքներ են տանում:

 

 

«Մենք պատասխանատու ենք մեր մարզում յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպելու: Մնացած հարցերով, եթե ինչ-որ անհամաձայնություն կա, եթե բողոք կա, ես բազմիցս նշել եմ, միայն ու միայն դատական ճանապարհով կարող են դիմել, վիճարկել տվյալ հարցը»,- ասել է Հրայր Կարապետյանը:

Այսինքն՝ խորհուրդ է տալիս երեխաներին դպրոց բերել, մրցույթի արդյունքներն էլ դատարանում վիճարկել: Բայց դասերի վերսկսումն այսօրվանից ավելի բարդ է դարձել: Թիվ 25 դպրոցի մանկավարժական խորհուրդը նորանշանակ տնօրենին այսօր ներկայացրել է դիմում, համաձայն որի՝ ուսուցիչները անժամկետ գործադուլ են հայտարարել:

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP