19:50 05.02.2021
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստանում պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր են սկսում: Նախաձեռնությունը «Վիվա» բարեգործական հիմնադրամինն է: Նախատեսվում է հայ բժիշկների վերապատրաստում Մոսկվայում և հղիների նախածննդյան հետազոտությունների անցկացում բացառապես անվճար: Սա հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի զարգացման արատներն ու գենետիկ շեղումները: Փորձնական ծրագրում է ընդգրկվել Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը:
Այս հետազոտությունների պետպատվերի համակարգը Հայաստանում ներդրվել է անցած տարի: Անվճար հետազոտություններ կարող են անցնել միայն ռիսկի խմբի հղիները: Ռիսկի խմբում ընդգրկվելու համար մի շարք գործոններ են հաշվի առնվում:
«Անցած տարվանից պետությունը պետպատվերի շրջանակում հնարավորություն է տալիս ռիսկի խմբում ընդգրկված հղիներին կատարել նաև լրացուցիչ դժվարամատչելի հետազոտություններ նման արատների ռիսկը հայտնաբերելու համար: Այսինքն՝ պետպատվերով հետազոտություն են անցնում ռիսկի խմբի հղիները, իսկ մնացածները, ովքեր ընդգրկված չեն ռիսկի խմբում, իրենց ցանկությամբ կարող են անցնել վճարովի հետազոտություններ»,– Shantnews-ին ասել է Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:
Ինչպես պերինատալ ախտորոշումը հասանելի դարձնել Շիրակի մարզի բոլոր բնակավայրերի բնակիչների համար: Փորձնական ծրագիրը ռուսաստանաբնակ հայ բժիշկներն են ներկայացնում: Կարինե Օթարյանը Մոսկվայի 68-րդ կլինիկական հիվանդանոցի պերինատալ առողջության ծառայության ղեկավարն է: Փորձնական ծրագրով հիվանդանոցի երկու բժիշկներ նրա ղեկավարությամբ Մոսկվայում աշխատելու և վերապատրաստվելու են: Իսկ ստացած փորձը Գյումրիում են կիրառելու:
«Մեր նպատակն է, որ բոլոր հղիները աշխարհում և հատկապես Հայաստանում անցնեն բարձր որակով ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի մաքսիմալ շուտ ստանան ինֆորմացիա պտղի առողջության մասին: Դա պետք է լինի պետական ծրագիր: Պլանավորում ենք, որ բժիշկները պետք է գան Մոսկվա, աշխատելու ընթացքում սովորեն, հետո վերադառնան Հայաստան ու ներդնեն իրենց ջանքերը, որ ծրագիրը աշխատի Հայաստանում»,– Shantnews-ին ասել է բժշկական գիտությունների թեկնածու Կարինե Օթարյանը:
Ախտորոշումը հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի գենետիկ շեղումները և զարգացման արատները: Շիրակի մարզում նման դեպքերը շատ չեն, բայց վաղ հայտնաբերումն է կարևոր հղիության ընդհատման համար, եթե զարգացման արատը կյանքի հետ անհամատեղելի է:
Ինչքան կնոջ տարիքը մեծ է, այնքան պտղի զարգացման արատների հավանականությունն է մեծ: 35-ից բարձր տարիքի հղիները համարվում են ռիսկային, բայց Կարինե Օթարյանը նշում է՝ տարիքն այլևս ամենաորոշիչ գործոնը չէ: Ժամանակակից հետազոտությունները փոխել են բժիշկների մոտեցումները:
«Մենք հիմա 21-րդ դարում ենք, ու գոյություն ունի ինդիվիդուալ ռիսկ հասկացությունը: Ամեն կին ունի իր ինդիվիդուալ ռիսկը, որն ընդգրկում է և՛ իր տարիքը, և՛ արյան ցուցանիշները, և՛ անամնեզը: Դրա համար հիմա մենք չենք նայում տարիքին, որովհետև կինը 22 տարեկանում կարող է ունենալ Դաունի սինդրոմով երեխա, այնպես, ինչպես 42 տարեկանում կարող է ունենալ առողջ երեխա»։
Փորձնական ծրագրի ներդրումը հնարավորություն է տալու, որ ավելի մեծ թվով հղիներ հետազոտվեն, սրանով իսկ կնվազի տարբեր արատներով ծնվող երեխաների թիվը: Փորձնական ծրագրի արդյունքները ներկայացնելու են առողջապահության նախարարությանը՝ ակնկալիքով, որ այն հետագայում պետական ծրագիր կդառնա:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
23:15 26.11.2024
Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովիԼիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...
23:10 26.11.2024
Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...