«Հյուսիս-հարավ» մայրուղու Բենիամին գյուղի հատվածի կառուցման նախագիծը նորից կփոխվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

«Հյուսիս-հարավ» մայրուղու Բենիամին գյուղի հատվածի կառուցման նախագիծը նորից կփոխվի

19:59 04.02.2021

«Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածում կրկին նախագծային փոփոխություններ կկատարվեն: Մասնավորապես, Բենիամին գյուղի հատվածին է վերաբերում, իսկ քննարկումներն արդեն մի քանի տարի է շարունակվում են։ Գյուղի մուտքի մոտ, որտեղ նախատեսված է շրջանցիկ ճանապարհ կառուցել, հնագիտական շերտ է և կառուցապատումները թույլատրելի չեն: Բացի դրանից՝ «Հյուսիս-հարավի» կառուցումը Բենիամինում տների ու վարելահողերի օտարում է ենթադրում: Ինչպե՞ս արագընթաց մայրուղին կառուցել գյուղի համար քիչ կորուստներով, այս հարցն օրեր առաջ գյուղացիների հետ քննարկել ու նախնական նոր նախագիծ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցները:

Բենիամինը Շիրակի մարզի այն գյուղերից է, որտեղ հայտնաբերվել են գրեթե բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող պատմական հուշարձաններ: Այստեղ հնագիտական պեղումները բացահայտել են վաղ բրոնզեդարյան բնակատեղի, որտեղ Ք.ա. V-II հազարամյակի մեգալիթյան կառույցներ կան: Գյուղի տարածքում նաև Դրասխանակերտ քաղաքատեղին է եղել, որը գոյություն է ունեցել Ք.ա. V դարից: Պատմաճարտարապետական այս հարստությունն էլ պատճառ է դարձել «Հյուսիս-հարավ» մայրուղու Բենիամինի հատվածի շինարարության նախագիծը տարիներով քննարկելու ու մի քանի անգամ փոփոխելու։

«Մշակույթի նախարարությունը առարկություններ գրեց, որ այդտեղ հնագիտական տարածքներ են, պատմամշակութային հուշարձաններ են: Պեղելու համար երկար ժամանակ է պետք: Ասում էին 2-3 տարի: Բայց այդ ժամանակահատվածը պատվիրատուի համար շատ երկար էր: Ամենակարևորը՝ հարցն այսպես էր ներկայացվում, որ եթե պեղենք ու ինչ-որ բան նորից հայտնաբերենք, թույլ չենք տալու շինարարությունը շարունակել: Դրա համար մի քանի տարի շարունակ մի քանի տարբեր նախագիծ է արվել»,– Shantnews-ին ասել է Բենիամինի գյուղապետ Արտակ Անտոնյանը:

 

Վերջին նախագծով ճանապարհի, այսպես կոչված, ազդեցության գոտում մնում են գյուղի ջրովի վարելահողերը և սկզբնամասում գտնվող տները: Օրեր առաջ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի մասնագետները տեղում գյուղացիների հետ են քննարկել, թե ինչպես նորից փոխեն նախագիծը:

 

Բենիամինի բազմանդամ 2 ընտանիքի տարիներ առաջ նոր տուն կառուցելու համար գյուղի սկզբնամասում են հողհատկացում կատարել: Նախկին նախագծով ճանապարհը անցնելու էր տների տարածքով, իսկ դա նշանակում էր, որ տները պետք է գերակա շահ ճանաչվեին ու քանդվեին:

Բնակիչների հետ տների տարածքի օտարման հարցերը քննարկել էին, հայտնել, որ յուրաքանչյուր տան դիմաց փոխհատուցելու են շուկայական գին գումարած 15 տոկոս հաշվարկով: Բայց օրեր առաջ մասնագետները բենիամինցիներին հայտնել են, որ նախագիծը նորից փոխվում է՝ այս անգամ գյուղի համար ավելի քիչ կորուստներով:

 

«Որոշեցին, որ գլխավոր ճանապարհը պետք է մնա իր տեղում, իսկ շրջանցիկ հատվածը պետք է կառուցվի մեր գյուղ չհասած՝ մոտ 500 մետր հեռու գտնվող խաչմերուկի վրա: Ազդեցության գոտում կմնա մոտ 2 հեկտար վարելահող: Դրանից շատ չեն դժգոհում, որովհետև ամեն բնակչից քիչ-քիչ հողակտորներ են կորելու»,- նշել է Բենիամինի գյուղապետը։

 

Այսինքն՝ տներն այլևս ազդեցության գոտում չեն լինի, կրճատվում են նաև ճանապարհի տակ մնացող հողակտորները: Հողերի փոխհատուցման հստակ հաշվարկներ Բենիամինում դեռ չեն կատարվել, որովհետև գործը օտարմանն առաջիկայում չի հասնի: Նոր նախագիծ է պատվիրվելու, այն կառավարությունը հաստատելու է: Իսկ սա երկարատև պրոցես է: Մայրուղու Բենիամինի հատվածի շինարարության ժամկետներ, ըստ այդմ, չեն նշվում:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

23:15 26.11.2024

Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովի

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․  «Ատալանտայի» մարզական տնօրեն

23:10 26.11.2024

Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն

«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...

BACK_TO_TOP