19:10 03.02.2021
Նախորդ տարի Շիրակի մարզում ապահովագրության ենթակա մշակաբույսերի ցանկում էին հացահատիկն ու խնձորի այգիները: Հիմա գյուղացիները կարող են ապահովագրել նաև կարտոֆիլի ցանքերը: Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է մշակաբույսերի ցանկը, հնարավոր ռիսկերը և պետության մասնակցության բաժինը գյուղապահովագրության ծրագրում, ինչպես նաև ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետները, բայց դեռ վերջնական հաշվարկված չեն ապահովագրավճարները: Ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են ոչ թե սպասվող բերքի եկամտի կորուստը, այլ կատարված ծախսերը:
Ազատանի պահեստներում կարտոֆիլի սերմացուն զատել են պարենայինից ու պահում են գարնանը ցանելու համար: Միայն Ազատանում տարեկան մոտ 700 հեկտար կարտոֆիլ են մշակում: Մարզի ամենամեծ ֆերմերային տնտեսություններն այստեղ են: Հարևան գյուղերում էլ հողեր են վարձակալում: Մշակում են, ցանում, ամեն տարի էլ կարկուտից տուժում են:
Այս տարի ընդլայնվել է մշակաբույսերի ցանկը, նաև հնարավոր ռիսկերը: Նախորդ տարի Շիրակի մարզում փոխհատուցվում էին միայն կարկտահարության և հրդեհի հետևանքները, այս տարի ավելացել է նաև ցրտահարությունը: Սա սպառնում է հիմնականում վաղահաս կարտոֆիլի ցանքերին:
«Ամենակարևորը մեր մարզի համար կարտոֆիլի ցանքերն են ընդգրկված: Նույնիսկ կարտոֆիլի ցանքերը բաղդատած են՝ վաղահաս, միջին վաղահաս և ուշահաս տեսակների: Բոլորի համար պայմանագրերի կնքման տարբեր ժամկետներ են սահմանված: Վաղահաս կարտոֆիլի համար հողօգտագործողները ապահովագրական պայմանագիրը պետք է ունենան մինչև մարտի 10-ը, միջին վաղահասի համար՝ մինչև մարտի 20-ը, իսկ հացահատիկի համար ժամկետ է սահմանված մինչև մայիսի 1-ը»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Ապահովագրական ընկերությունները պարտավորվում են փոխհատուցել ոչ թե սպասվող բերքից ակնկալվող եկամուտը, այլ կատարված ծախսերը: Ապահովագրավճարների 50-60 տոկոսը կսուբսիդավորի կառավարությունը:
Ծրագրում ընդգրկված նոր մշակաբույսերի ապահովագրավճարները դեռ հաշվարկված չեն: Բայց հստակ է, որ մեկ հեկտար կարտոֆիլի դեպքում ապահովագրավճարը մի քանի անգամ ավելին կլինի, քան մեկ հեկտար հացահատիկի դեպքում էր:
«Ըստ մեր նախնական հաշվարկների՝ մոտավորապես 120 հազար դրամ մեկ հեկտար կարտոֆիլի համար հնարավոր է ապահովագրական վճար վճարի գյուղացին, բայց կարտոֆիլի եկամուտն ու վնասն էլ է շատ: Եթե հաշվարկենք, վճարելով 120 հազար դրամ՝ մեկուկես մլն վերադարձ կստանա: Կարելի է ասել՝ վնասն ապահովագրված է: Ճիշտ է, եկամուտ չի ստանա, բայց վնաս էլ չի կրի»,- նշել է Անդրանիկ Նալբանդյանը:
Շիրակի մարզում հացահատիկի ցանքերը կազմում են 28-30 հազար հեկտար, կարտոֆիլի ցանքերը 3000-4000 հեկտար են, 60 հեկտար էլ խնձորի այգիներն են: Շիրակի մարզում բնական աղետի վնասները ամբողջությամբ ապահովագրելու համար անհրաժեշտ է, որ բոլոր գյուղացիներն իրենց հողատարածքներն ապահովագրեն, ինչպես նաև ծրագրում ընդգրկվեն բանջարաբոստանային կուլտուրաները, որոնք Շիրակի մարզում 1800 հեկտար են կազմում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
23:15 26.11.2024
Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովիԼիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...
23:10 26.11.2024
Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...