14:05 03.02.2021
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19 կորոնավիրուսի պատճառով ավելի քան 96 հազար մարդ է մահացել, ինչը համավարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում:
Կառույցի տվյալների համաձայն՝ հունվարի 25-ից հունվարի 31-ը աշխարհում կորոնավիրուսի պատճառով գրանցվել է 96 364 մահ, ինչը գերազանցում է նախորդ շաբաթվա (95 991 մահ) դեպքերը, որը մինչ այժմ մահվան դեպքերի հակառեկորդ էր:
Միևնույն ժամանակ, անցած շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 3 686 110 նոր դեպք, ինչը զգալիորեն պակաս է, քան հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում(4 104 947 դեպք):
Ինչպես նշել է ԱՀԿ-ն, «աշխարհում հիվանդացությունը նվազում է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ»: Հունվարի 31-ի դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր, աշխարհում գրանցվել է ավելի քան 102 միլիոն վարակված և ավելի քան 2,2 միլիոն մահ:
Վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի անկումը հատկապես նկատելի էր Աֆրիկայում (27 %-ով) և Եվրոպայի տարածաշրջաններում (18 %-ով): Այս տարածաշրջաններում նույնպես մահացությունը (երկու դեպքում էլ 8 %-ով) ընկել է, բայց մահացության աճ է գրանցվել Արևմտյան Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում (21 %-ով), Արևելյան Միջերկրականում (9 %) և Արևմտյան կիսագնդում (4 %)։
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում յոթ օրվա ընթացքում ավելի քան 1.8 միլիոն մարդ է հիվանդացել և ավելի քան 47 հազար մարդ մահացել: Եվրոպայում վարակվածների թիվն աճել է ավելի քան 1.25 միլիոնով, իսկ մահացությունների թիվը՝ ավելի քան 36 հազարով: Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 200 հազար նոր վարակման դեպքեր, ավելի քան 3 հազար մարդ մահացել է:
Միացյալ Նահանգներում մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 1,07 միլիոնով: Դրան հաջորդում են Բրազիլիան (ավելի քան 364 հազար նոր դեպք), Մեծ Բրիտանիան (ավելի քան 178 հազար), Ֆրանսիան (ավելի քան 141 հազար), Ռուսաստանը (ավելի քան 131 հազար), Իսպանիան (ավելի քան 109 հազար), Մեքսիկան (ավելի քան 109 հազար), Հնդկաստանը (ավելի քան 91 հազար), Կոլումբիան (ավելի քան 90 հազար) և Ինդոնեզիան (ավելի քան 88 հազար):
14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta15:30 28.11.2024
Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. ՍիյարտոՀունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,- Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն: […] ...
15:22 28.11.2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայում՝ Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն շրջանում, 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է milliyet.com.tr կայքը։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կայքի տեղեկատվության համաձայն՝ օջախը գտնվել է 7,1 կմ խորության վրա։ ...
15:17 28.11.2024
37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թվականի նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված Վազ 21214 մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ նկատելու հանգամանքով պայմանավորված, ապօրինի թմրամիջոց պահելու և […] ...
15:11 28.11.2024
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերքՆոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից […] ...
14:58 28.11.2024
Թվայնացվում են քաղաքացիությանն առնչվող ծառայություններըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 28-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիությանն առնչվող ծառայությունները։ Արմեն Ղազարյանի խոսքով՝ հաշվի առնելով անվտանգային մի […] ...