10:41 03.02.2021
ԱԺ ծառայողական մուտքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր, և իրենք խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:
Նրանք կարծում են, որ երկրի առաջ ծառացած են շատ ավելի հրատապ լուծում պահանջող խնդիրներ, քան ԱԺ-ի այսօրվա օրինագծերն են, և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ոստիկանները պատ են կազմել և բոլորին հորդորում են բաց պահել Դեմիրճյան փողոցը։
20:20 22.04.2025
Հնդկաստանում ահաբեկչության հետևանքով 27 մարդ է զոհվել20:10 22.04.2025
Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը շատ լավ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են առևտրի և Իրանի մասին։ «Ես հենց նոր խոսեցի Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, Իրանի և այլն»,- գրել է ԱՄՆ նախագահը։ […] ...
19:50 22.04.2025
Գրոսսի. Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվի միջուկային զենք ստանալու համարԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանին անհրաժեշտ կլինեն ամիսներ, այլ ոչ թե տարիներ բազմաթիվ միջուկային մարտագլխիկներ ձեռք բերելու համար։ «Իրանն այնքան էլ հեռու չէ միջուկային զենք ունենալուց։ Մի քանի մարտագլխիկ պատրաստելու նյութն արդեն կա»,- ասել է նա Վաշինգտոնում Արտաքին հարաբերությունների ամերիկյան ոչ կառավարական խորհրդի (CFR) սեմինարի ժամանակ իր ելույթի […] ...
19:40 22.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում հարվածել է տասնյակ ինժեներական մեքենաներիԱնցած գիշեր իսրայելական զինվորականները դիպուկ հարված են հասցրել Գազայի հատվածին՝ թիրախավորելով մոտ 40 միավոր ինժեներական տեխնիկա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ այս տեխնոլոգիան օգտագործվել է պաղեստինյան արմատականների կողմից «ահաբեկչական նպատակներով։ Այնուհետև արմատականները ծանր տեխնիկա են օգտագործել տասնյակ վայրերում սահմանային պատնեշը ոչնչացնելու համար՝ հետագայում զինված ստորաբաժանումների միջով Իսրայելի տարածք ներխուժելու նպատակով: «Այս […] ...
19:30 22.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն այսօրվանից ընդունվում են ՀՀ սոցիալական պաշտպանության www.e-social.am միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ «Պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից (ծրագրի պայմանները՝ […] ...
19:18 22.04.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա ՔվինինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել […] ...