15:47 23.01.2018
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Ի.Կարապետյանը:
Նախնական տվյալներով՝ 36-ամյա կնոջը վնասվածքները պատճառել է նրա ամուսնու եղբայրը Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում: Կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառված է «շիզոֆրենիա պարանոիդ ձևով» ախտորոշմամբ։
Հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:52 13.04.2025
Դեռահասը մշակել է հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդություններըԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։ Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված […] ...
15:26 13.04.2025
Օվկիանոսում հայտնաբերվել են սնկեր, որոնք կարող են «ուտել» պլաստիկըՀավայան կղզիների համալսարանի հետազոտողները փայտը քայքայող ծովային սնկերին սովորեցրել են «ուտել» պլաստիկ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mycologia ամսագրում։ Գիտնականների կարծիքով՝ պլաստիկ թափոնների խնդիրը դառնում է գլոբալ բնապահպանական ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Խնդիրը հատկապես սուր է օվկիանոսների համար. ամեն տարի ջրավազան հայտնվող պլաստիկի քանակը համարժեք է 625 հազար աղբատար մեքենաների։ Պլաստիկն ամբողջությամբ չի քայքայվում, այլ վերածվում է […] ...
14:44 13.04.2025
Գիտնականները պարզել են, որ գեյմերների ուղեղում ավելի զարգացած են տեսողական ուղիներըՋորջիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ դինամիկ մարտական տեսախաղերի սիրահարների մոտ ուղեղի տեսողական հատվածներում ֆունկցիոնալ և կառուցվածքային կապը մեծացել է։ Հետազոտությունը հրապարակվել է Brain Sciences (BrainSci) գիտական ամսագրում։ Մարդու ուղեղը տեսողական տվյալները մշակում է երկու հիմնական ուղիներով՝ դորսալ (թիկնային) և որովայնային հոսանքներով։ Առաջինը պատասխանատու է շարժման և տարածության ընկալման համար, իսկ երկրորդը՝ ճանաչում է […] ...
14:27 13.04.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 302 կմ հյուսիս, որի բնակչությունը կազմում է մոտ 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
14:13 13.04.2025
Գետերի հուները մաքրվում են տարատեսակ աղբիցԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Հուները մաքրվում են շրջակա միջավայրը առողջ պահելու, հնարավոր հեղեղները կանխելու և քաղաքում էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը […] ...
13:59 13.04.2025
Reuters. Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Նյու Յորք նահանգում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի մեջ վեց մարդ է եղել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ առնվազն մեկ մարդ զոհվել է: Mitsubishi MU-2B ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Օլբանիից մոտավորապես 80 կմ հարավ գտնվող Կոպակե քաղաքի մոտակայքում գտնվող դաշտում։ Տեղի ունեցածի պատճառների կամ օդանավի վրա գտնվող […] ...