20:00 01.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմում սփյուռքից շատ կամավորականներ, նրանց թվում՝ պատրաստված զինվորականներ շտապեցին առաջնագիծ։ Ֆրանսիական լեգիոնում զինվորական բարձր պատրաստություն անցած գյումրեցի Լևոն Մհլամյանը Մարսելում թողել է ընտանիքը, աշխատանքը ու եկել Արցախ: Մասնակցել է Մարտակերտի ու Ստեփանակերտի պաշտպանությանը: Հիմա էլ ֆրանսիական լեգիոնում ծառայության տարիներին կուտակած փորձը, դասընթացների միջոցով, փոխանցելու է բոլոր ցանկացողներին:
Հյուրասենյակի մի անկյունում ծանր ուսապարկն է ու առաջին բուժօգնության պարագաներով լի պայուսակը: Զինվորականը միշտ պատրաստ պետք է լինի: Սա ֆրանսիական լեգիոնում ծառայություն անցած Լևոնի համար սկզբունք է, անկախ նրանից, որ վաղուց զինվորական աշխատանքը թողել է, բայց ինչպես ասում է, լեգիոներները նախկին չեն լինում: Լևոնը մասնագիտացել է մարտի դաշտում առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործում: Այստեղ էլ մանրուքները կարող են կյանք փրկել:
Այս ամենը Լևոնը սովորել է ֆրանսիական լեգիոնում: Այն էլիտար զորամիավորում է, որը ֆրանսիական բանակի մաս է կազմում: Լեգիոնում ֆրանսիացիները միայն հրամանատարական կազմում են, իսկ զինվորագրվում են բացառապես օտարերկրացիներ:
150 երկրի ներկայացուցիչների հետ է Լևոնը ծառայել: Սա համարում է բացառիկ կարգապահության օրինակ, երբ իրար լեզու չհասկացող զինվորականները համագործակցում են:
«Ինձ լեգիոն գուցե տարավ ռոմանտիզմը, ռազմական կյանքը և այդ կառույցի հնչեղությունը: Շատ լավ գիտեի, որ լեգիոնը լավ պատրաստվածություն է տալիս և իմ խորին համոզմամբ ամեն մի հայ տղամարդ պետք է տիրապետի զենքին: Լեգիոնի կարգապահությունը աշխարհում շատ քիչ բանակներ ունեն: Պատկերացրեք այդքան ազգություններ իրար հետ շատ լավ համագործակցում են: Դա հենց կարգապահությունն է»,– Shantnews-ին պատմել է Լևոն Մհլամյանը:
Լևոնը Մարսելում է թողել կնոջը, 8 ամսական որդուն ու Արցախ հասել պատերազմի առաջին օրերին: Մարտական ուղին Արցախում սկսել է Մարտակերտից, միացել է տեղի ջոկատին ու առաջինը նրանց է փոխանցել լեգիոնում ստացած գիտելիքները: Մարտակերտի իրենց ջոկատը կորուստներ չի ունեցել: Սա համարում է հրամանատարների պատրաստվածության արդյունքը: Նշում է՝ հայկական բանակը մեծ պոտենցիալ ունի, որին արտերկրում կրթություն ստացած զինվորականները մեծապես կարող են օգնել:
«Մենք մեր սփյուռքի պոտենցիալը լավ չենք գիտակցում: Ոչ միայն ֆրանսիական լեգիոնում, այլ նաև Իսրայելում ծառայող հայեր կան, Գերմանիայում ծառայող հայեր կան, ամերիկյան բանակում կան: Դա հսկայական փորձ է: Կարող ենք համատեղել և ստեղծել մեր հայկական հատուկ նշանակության ջոկատները, որոնք կլինեն գերպրոֆեսիոնալ: Ինչքան ուզում ես պրոֆեսիոնալ դարձրու զինվորականին, եթե խիզախ չեղավ, մի բան թերի կլինի: Իսկ մեր խիզախ տղերքին, եթե պրոֆեսիոնալ պատրաստվածություն տաս, մեր բանակի նման ուժեղ բանակ չի լինի, դա հավաստիացնում եմ: Այն ինքնազոհությունը, որը ես տեսա Արցախում՝ 18-20 տարեկան տղաների մոտ, աշխարհի որևէ բանակում չեմ տեսել»,– ասել է Լևոն Մհլամյանը:
Քանի դեռ Հայաստանում է, Լևոնը որոշել է դասընթացներ կազմակերպել բոլոր նրանց համար, ովքեր ուզում են մարտական պատրաստվածություն ունենալ և պատրաստ լինել ցանկացած իրավիճակների:
Շուտով Լևոնը Մարսել կվերադառնա, բայց նորից հետ գալու և բանակաշինությանը մասնակցելու հստակ որոշմամբ: Լևոնի և բոլոր նրանց համար, ովքեր պատերազմի օրերին կամավորագրվեցին, մեկ իրականություն կա՝ առաջնագիծն անցնում է յուրաքանչյուրի տան առջևով: Լևոն Մհլամյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
23:15 26.11.2024
Լիբանանի վարչապետ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հրադադար ապահովիԼիբանանի վարչապետ Նաջիբ Միքակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և ապահովել հրադադարի ռեժիմը: «Իսրայելական օդուժի ուխտադրուժ հարձակումը Բեյրութի կենտրոնի վրա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ դադարեցնել այս ագրեսիան և ապահովել հրադադարի համաձայնագրի իրականացումը», – ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում: ...
23:10 26.11.2024
Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ․ «Ատալանտայի» մարզական տնօրեն«Ատալանտայի» մարզական տնօրեն Տոնի Դամիկոն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Իտալիայի Ա սերիան ներկայացնող թիմը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով: «Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Դամիկոն «ВсеПроСпорт»-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտան վերջերս հանդիպել էր իտալական ակումբի ղեկավարների հետ և կողմերը բանակցել էին Սպերցյանի հնարավոր տեղափոխության […] ...