Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա»-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա»-ում

16:44 30.06.2018

«Սիստեմա» ռուսական ներդրումային ընկերության բաժնետերերը վերընտրել են տնօրենների խորհրդի նախկին կազմին։ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս  տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ տարածված հաղորդագրության՝ իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին:

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

12:40 24.11.2024

ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

12:20 24.11.2024

COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը

Բաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

12:00 24.11.2024

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

11:40 24.11.2024

Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Հորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական ​​առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...

BACK_TO_TOP