ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հայտարարությունները Իրանի հետ միջուկային գործարքի մասին, հիասթափություն են առաջացնում:Այս մասին հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
« Հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի նկատմամբ հիասթափություն են առաջացնում: Միջուկային գործարքի պայմանները կատարելու պահանջ ներկայացնելու փոխարեն , ԱՄՆ կառավարությունը պետք է որոշի , թե ինչպես են իրենք կատարելու իրենց պարտավորությունները Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար»,- ասել է Գալիբաֆը:
Շաբաթ օրը Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ միջուկային գործարքի համաձայնագրով ամրագրված իր պարտավորություններին կվերադառնա, եթե Իրանը ամբողջությամբ կատարի համաձայնագրի պայմանները: Նրա խոսքերով Իրանը չի պահպանում միջուկային համաձայնագիրը մի քանի ուղղություններով:Եթե Իրանը համաձայնագրին վերադառնալու որոշում կայացնի, ապա ԱՄՆ-ից ժամանակ կպահանջվի գնահատելու համար, թե ինչքանով է Թեհրանը կատարում իր պարտավորությունները: