Շուշիում մնացած Շիրակի գույները․Գոհար Պետրոսյանի գեղանկարչական 5 գործերը Շուշիի կերպարվեստի թանգարանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+17.09 oC

Շուշիում մնացած Շիրակի գույները․Գոհար Պետրոսյանի գեղանկարչական 5 գործերը Շուշիի կերպարվեստի թանգարանում են

19:59 30.01.2021

Նկարչուհի Գոհար Պետրոսյանը տարիներ առաջ նկարած ջրաներկի իր շարքն է ցուցադրում։ Նկարներում տեսարաններ են Շիրակի մարզի Հացիկ ու Կարմրաքար գյուղերից։ Շարքն ամբողջական չէ։ Կարմրաքարի ու Հացիկի տեսարաններից 5-ը Շուշիի կերպարվեստի թանգարանում են մնացել։ Հիմա իր սիրելի գեղանկարների միայն լուսանկարներն են հասանելի Գոհարին։ 

 

Նկարչուհու միակ սիրած աշխատանքը չէ, որ թողել է Շուշիում։ Խոսքերի փոխարեն Գոհարի  խոսելու և լսելու դժվարությունները լրացնում են  պատկերներն ու ձեռագիրը : 2017 թվականին, Արցախի անկախության տոնի օրը,  Գոհարի 5 նկարները ցուցադրման համար Շուշիի կերպարվեստի թանգարան տարվեցին։ Մեկը Գոհարը նվիրեց թանգարանին, իսկ մյուս չորսը վաճառք-ցուցադրության էին դրված  թանգարանում։

 

«Էս նկարներից տունը շատ կան, ոչ նույն նկարները, էս ոճի, էս շարքի նկարներից շատ կան, բայց դե էլի ցավ է  Գոհարիկի համար՝ ոնց որ էրեխեքը գերեվարած էղնին» ,- պատմում է Գոհարի հայրը՝ Լյովա Պետրոսյանը և խոստովանում՝ Գոհարը հենց այդպես՝ սեփական ամենաթանկի նման, սիրում է իր բոլոր գործերը:  

 

 

Ստեղծագործական առաջին քայլերից մինչև առաջին վաճառք ու մինչ օրս, ինչպես Գոհարի ձեռքն  է ամուր ու վստահ բռնում իր վրձինը, այդպես նրա ծնողներն են ձեռք բռնել նկարչուհուն։ Վաճառել  են քաղաքում բնակարանն ու տեղափոխվել գյուղ, որ ընդարձակ արվեստանոց ունենա Գոհարը։  Համեստ միջոցներով ու սեփական ձեռքերով կավից արվեստի նմուշներ ստանալու համար հարմարանքներ են ստեղծել։ 

 

Գոհարի աստվածատուր տաղանդը մասնագիտության է վերածվել։ Նկարչական թղթերը արդեն կտավների են վերածվել․ իսկ նկարելուց զատ տաղանդը թույլ է տալիս նաև կավե արձանիկներ թրծել, գունավորել, տարազներ հագցնել ու կավե մարդուկներին շունչ տալ:

Զբոսաշրջիկների համար կավե արձանիկները հետաքրքիր են , անգամ պատրաստման գործընթացին է նրանց ներգրավում։ Գալիս են, տեսնում Շիրակն ու Հացիկը, հյուրընկալվում Գոհարի արվեստանոցում ու վարպետաց դասերի շնորհիվ նոր հմտություններ են ձեռք բերում։ 

Եթե համավարակը նրան հյուրեր ընդունելու , վարպետաց դասեր անցկացնելու հնարավորությունից էր զրկել, պատերազմական օրերը՝ մոլբերտին մոտենալու տրամադրությունից։

 «Համավարակի էդ կարանտինի ժամանակ ստեղծագործելու ժամանակ շատ-շատ է ունեցել, բայց պատերազմի ժամանակ շատ վատ տրամադրության մեջ է եղել: Վրձինը կվերցներ ձեռքը, որ պտի նկարեր ու նորից կքցեր՝ «մամա չեմ կարող նկարել, ի՞նչ անեմ»,-պատմում է նկարչուհու մայրը ՝տիկին Ժասմենան։

 

Մայրը աղջկա ստեղծագործական մեկ հատկություն  էլ բացահայտեց ,Գոհարը կապույտ գույնով նկարում է, երբ անտրամադիր է։ Վերջին շրջանում նրա նկարներում կապույտն անպակաս է։ Վառ գույներին  վերադառնալ նկարչուհու համար դեռ բարդ է․․․Շուշիում թողած գործերը տաք ու վառ գույներով էին։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

17:14 29.04.2025

Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

17:06 29.04.2025

Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

16:57 29.04.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

16:50 29.04.2025

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP