13:34 23.01.2018
Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի:
Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Վախթանգ Միրումյանն առանձին-առանձին անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացմանը՝ հիմնավորելով, որ դրանցից որևէ մեկի թանկացումը չի հանգեցնի շղթայական թանկացումների: «Բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մեկ տոննայի հաշվով բարձրացել է 15 հազար դրամով, այսինքն՝ 1 կիլոգրամի համար 15 դրամով:
Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրական կամ առևտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բենզինի թանկացումը շղթայական թանկացումների չի կարող հանգեցնել: Քաղաքացիների կողմից սպառվող բենզինի մասով կարող եմ ասել, որ Հայաստանում տրանսպորտային միջոցները հիմնականում շահագործվում են սեղմած գազով: Բենզին շահագործում են հիմնականում բարձր եկամուտներ ունեցող անձինք, հետևաբար պնդումները, թե բենզինի թանկացումը կարող է հանգեցնել նրանց կողմից տնօրինվող եկամուտի նվազման, հիմնավոր չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Միրումյանը:
Անդրադառնալով սեղմած գազի գնի բարձրացմանը՝ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ սեղմած գազի 1 խմ համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի բարձրացումը կազմել է 20 դրամ: 20 դրամ բարձրացմամբ մենք հասել ենք այն մակարդակին, որ ունեինք 2015թ.: Այս գնի պայմաններում այդ ժամանակ աշխատել է տրանսպորտը, ձևավորվել են ապրանքների գները: Հետևաբար, ասել, որ դրանով պայմանավորված տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, նույնպես հիմնավոր չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը: Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ սեղմած գազ շահագործում են համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները:
«Բոլորին հայտնի է, որ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում Հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազում: Այդ աշխատողները կազմում են Հայաստանում վարձու աշխատողների 90 տոկոսը: Մենք ունենք մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացող 540 հազար վարձու աշխատող: Այսինքն՝ այդքան մարդու համար հարկային բեռի նվազում ենք ունենում: Օրինակ, 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտահարկը 2580 դրամով նվազել է, իսկ սա կարող է փոխհատուցել ակցիզային հարկի բարձրացման արդյունքում սեղմած գազի թանկացման ազդեցությունը»,- մանրամասնեց նա:
Դիզելային վառելիքի պարագայում ակցիզային հարկը նվազել է՝ 35 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում: Վախթանգ Միրումյանն ասաց, որ մինչև 2018թ. ՀՀ-ն ԱԱՀ-ի կիրառման պրակտիկա ունեցող երկրներից աշխարհում միակն էր, որ դիզվառելիքն ԱԱՀ-ով չէր հարկում:
«Կարևորն այն է, թե իրականում տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ դիզվառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով: Դիզելային վառելիքի սպառման հիմնական ուղղություններն են ավտոտրանսպորտը, կապիտալ շինարարությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դարձել է 440 դրամ: Այն ժամանակ բեռնափոխադրողը, դիզելային վառելիք գնելով 380 դրամով, ավելացված արժեքի հարկը հաշվանցելու և գինը նվազեցնելու հնարավորություն չէր ունենում: Այսինքն՝ նա դիզվառելիքը ձեռք էր բերում հենց այդ գնով, քանի որ այն ժամանակ դիզվառելիքն ավելացված արեքի հարկման դաշտում չէր: Ներկայում կա ավելացված արժեքի հաշվանցման հնարավորություն, ինչի պարագայում դիզվառելիքի գինը կդառնա 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով ավելի քիչ, քան նախկինում էր»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:
Միևնույն ժամանակ, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դիզվառելիքի գնի բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը ԱԱՀ հարկման դաշտում չէ, ուստի այդ պարագայում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չկա:
Միրումյանը հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կներկայացնի, թե գյուղատնտեսության ոլորտի աջակցության ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...