Թեղուտի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրության պահանջներին. խոստովանել է «Թեղուտ» ՓԲԸ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+12.09 oC

Թեղուտի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և ՀՀ օրենսդրության պահանջներին. խոստովանել է «Թեղուտ» ՓԲԸ-ն

15:39 30.06.2018

Հունիսի 29-ին տեղի ունեցած «Թեղուտի պատուհասը. որն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Էկոլուր բնապահպանական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ըստ նրա՝ այդ մասին ընկերությունը նշել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված իր պատասխան նամակում:

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով:

Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին» – ընկերության նամակն ընթերցելով ներկաների համար, տեղեկացրել է  Սոնա Այվազյանը:

Հիշեցնենք, որ  «Թեղուտ» ՓԲԸ-ն  2018թ-ի հունվարի 12-ից դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը՝ պատճառաբանելով, որ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ կան, ինչպես նաև որ ընկերությունը ունի ֆինանսական խնդիրներ:

Քննարկմանը մասնակցող ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր հերթին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի և պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը:

«Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ` ինչ է այնտեղ տեղի ունենում»-նշել է Արթուր Գրիգորյանը:

Երբ կիրականացվեն տեսչական ստուգումները և կպարզվեն բոլոր հետևանքները, այդ ժամանակ «գործին կխառնվի» նաև Բնապահպանության նախարարությունը, իրականացնելու համար  օրենքով սահմանված իր գործառույթները:Այս մասին քննարկման մասնակիցներին տեղեկացրել է  ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը, միաժամանակ ավելացնելով, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին:

Ի տարբերություն Ավետիսյանի, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը հայտարարել է, որ «Վալլեքս» ընկերությունը, և նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետևանքների համար: Նրա գնահատմամբ «Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում է իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին:

«Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը և Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները: Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, և այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության և պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին»-նշել է Լևոն Գալստյանը, միաժամանակ ավելացնելով,  որ  բավարար հիմքեր կան ընկերությանը ընդերքօգտագործման թույլտվությունից զրկելու համար : Նրա պնդմամբ  հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց և պետությանը հասցված բոլոր վնասները:

Իսկ քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկաներին տեղեկացրել է, որ Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրել 2017 թ-ի հոկտեմբերին, քանի որ ընկերությունը խախտել է իր պարտավորությունները:

«2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-ը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական և սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ և այլն»-նշել է Աննա Շահնազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրով. Թրամփի թիմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը

13:00 11.04.2025

Լավրով. Թրամփի թիմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ ամերիկյան վարչակազմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ «Մենք հաստատակամորեն ելնելու ենք մեր ազգային շահերից։ Մեր շփումները Թրամփի թիմի հետ, մասնավորապես Էր Ռիադում հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և […] ...

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

12:48 11.04.2025

Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […] ...

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

12:37 11.04.2025

Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի […] ...

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

12:27 11.04.2025

Վիթքոֆը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Axios-ն ավելի վաղ հայտնել էր , որ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

12:20 11.04.2025

Վահե Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին: Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի […] ...

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

12:12 11.04.2025

Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ․ Գոլուբին

«Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է Матч ТВ-ն։ «Պետք չէ սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին խաղերի համար ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել։ Այժմ նա ֆիզիկական վարժություններ է կատարում` ապաքինվելով ըստ ծրագրի»,- ասել է հայ […] ...

BACK_TO_TOP