11:16 30.09.2017
71 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016թ. փետրվարի 12-ի հրամանագրերով գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում։
ՀՀ պետական և հատուկ ծառայությունների գործիչ, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը ծնվել է 1946թ. փետրվարի 11–ին, Լենինականում։
1963-1968 թթ. սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։
1969-1970 թթ. անցել է Մինսկի ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դասընթացներ։
1970-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ։
1991-1995 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, 2-րդ գլխավոր վարչության պետ։
1995-1997 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 2-րդ գլխավոր վարչության պետ։
1997-1999 թթ. – ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
1999-2003 թթ. – ՀՀ Ազգային անվտանգության նախարարի տեղակալ։
2003-2004 թթ. – ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2004 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
ՀՀ Նախագահի 2011 թ. փետրվարի 16-ի հրամանագրով ծառայությունը ազգային անվտանգության մարմիններում երկարաձգվել է մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը։
2016 թ. փետրվարի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ և նշանակվել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական։
Կոչումներ և շքանշաններ
Գեներալ-գնդապետ (17 դեկտեմբերի 2009 թ.)։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։
Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշան։
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)։
ՀՀ վարչապետի հուշանվեր (2013)։
Գորիկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի և մեկ դուստր։
00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրություն00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովը00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են00:30 29.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:27 29.04.2025
Իսպանիայում հայտարարվել է արտակարգ դրությունԻսպանիայի Ներքին գործերի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել էլեկտրաէներգիայի խոշոր անջատումից հետո։ Այս մասին հայտնել է Reuters-ը: Արտակարգ դրության ռեժիմը կգործի այն շրջաններում, որոնք համապատասխան դիմում կներկայացնեն։ Նշվում է, որ Մադրիդը, Անդալուսիան և Էքստրեմադուրան արդեն դիմել են կառավարությանը օգնության համար։ Անվտանգությունն ապահովելու համար նախարարությունը կտեղակայի 30,000 ոստիկանի։ ...
00:25 29.04.2025
ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրից կործանիչ է ընկել Կարմիր ծովըԱմերիկյան USS Harry S. Truman ավիակիր նավի կործանիչը քարշակման ժամանակ ընկել է Կարմիր ծովը: Այս մասին նշվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։ «F/A-18E-ը անգարում քարշակելիս անձնակազմը կորցրել է ինքնաթիռի կառավարումը։ Ինքնաթիռը և քարշիչն ընկել են ջուրը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։ Ռազմածովային ուժերը հետաքննություն […] ...
00:21 29.04.2025
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մանուէլը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան) 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո […] ...
00:15 29.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:09 29.04.2025
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները (լուսանկարներ)Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառները: Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի կուսական անտառներն առանձնանում են ոչ միայն իրենց բուսական և կենդանական աշխարհի յուրօրինակ բազմազանությամբ, այլև կենսաբանական կայունությամբ՝ ստեղծելով բնական էկոհամակարգեր, որոնք ապահովում են հողերի պահպանումը, ջրային ռեսուրսների հավասարակշռումը և կլիմայական փոփոխությունների մեղմացումը։ […] ...