Տաջիկստանի նախագահը հայտարարել է երկրում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Տաջիկստանի նախագահը հայտարարել է երկրում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին

12:26 26.01.2021

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի նկատմամբ տարած հաղթանակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հիմա Տաջիկստանում կորոնավիրուս չկա, մենք այն ամբողջությամբ ոչնչացրել ենք», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը հիշեցրել է, որ մարդիկ պարտավոր են շարունակել պահպանել անվտանգության միջոցները:

Նրա խոսքով՝ Տաջիկստանի կառավարությունը 2020 թվականին լրացուցիչ 1,6 միլիարդ սոմոնի (ավելի քան 145 միլիոն դոլար) է հատկացրել՝ առողջապահական համակարգին աջակցելու համար, և երկրում շտապ գործարկվել է շուրջ 30 նոր հիվանդանոց:

Ռահմոնը նաև ավելացրել է, որ ավելի քան 7000 նոր հիվանդանոցային մահճակալներ են տեղադրվել վարակված հիվանդների համար: Նրանց հետևել է 5400 բուժաշխատող:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաջիկստանում 15 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

18:07 28.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...

SHANTNEWS

18:00 28.11.2024

SHANTNEWS

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

17:53 28.11.2024

Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ

Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման […] ...

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

17:45 28.11.2024

Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումը

Կառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: […] ...

BACK_TO_TOP