17:00 25.01.2021
Հունվարի 26-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի գործընկեր Մ.Դ. Զարիֆի բանակցությունները: Վերջին անգամ նրանք հեռախոսով շփվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին։
«Նախատեսվում է միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաների քննարկում՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում տիրող իրավիճակի, Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, սիրիական կարգավորման, Աֆղանստանի և Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ նախատեսվում է նաև Ռուսաստանի և Իրանի միջև բազմապլանային կապերի ընթացիկ վիճակի վերաբերյալ և դրանց հետագա առաջխաղացման ուղղությամբ կոնկրետ քայլերի քննարկում:
ՌԴ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։ Աճել է քաղաքական երկխոսության ինտենսիվությունը. անցած տարի Ռուսաստանի և Իրանի նախագահները չորս անգամ շփվել են հեռախոսով: Իրականացվում են երկկողմ ինտենսիվ շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների, խորհրդարանների, պետական այլ կառույցների ու կազմակերպությունների ղեկավարների շրջանակում։
«Մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել փոխշահավետ կապերն Իրանի հետ, շարունակել համագործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության։ Ակնկալում ենք ռուս-իրանական փոխգործակցության բոլոր ոլորտներում դրական միտումների ամրապնդում։ Ռուսաստանի և Իրանի փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը և զգալի ներուժի միավորումը կարող են ոչ միայն բարենպաստ ազդեցություն ունենալ երկու պետությունների իրադրության վրա, այլև բարելավել Անդրկովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի իրադրությունը, լրացուցիչ պայմաններ ստեղծել այնտեղ կայուն խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ սիրիական խնդրի շուրջ Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները շատ բանով համընկնում են։ Պահպանվում է ակտիվ փոխգործակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման Աստանայի գործընթացի շրջանակներում։
Առևտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական մշտական հանձնաժողովը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարում, զգալի ներդրում ունի ապրանքաշրջանառության ծավալների ավելացման գործում: Կարևոր դեր է խաղում նաև միջտարածաշրջանային կապերի ինտենսիվացումը։
12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերիցՌուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […] ...
12:12 28.11.2024
Նշանակվեցին Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների նախագահներըՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ, իսկ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ կառավարությունն արձանագրել է ռազմավարական նպատակ, որ ՀՀ-ում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, իսկ արդարություն և արդարադատություն հասկացությունները […] ...
12:06 28.11.2024
Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունըԵՄ տնտեսությունը կորցնում է մրցունակությունը, և առաջիկա տարիներին ԵՄ երկրները պետք է ջանքեր գործադրեն ներդրումներն ու աշխատատեղերը պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ֆինանսների նախկին նախարար Մարիա Լուիս Ալբուկերկեն, ով 2024 թվականի դեկտեմբերի 1-ից կստանձնի ֆինանսական ծառայությունների և ներդրումների հարցերով եվրահանձնակատարի պարտականությունները։ «Մենք հստակ գիտակցում ենք այն փաստը, որ Եվրոպան կորցնում է մրցունակությունը», – […] ...
11:57 28.11.2024
Համայնքային ոստիկանները զարգացնում են մասնագիտական գիտելիքներն ու կատարելագործում հմտություններըՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքում շուրջ մեկ ամիս է, ինչ ձևավորվել է Համայնքային ոստիկանությունը։ Նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել ծառայողների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ։ Այս անգամ թիրախում համայնքային ոստիկանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումն է՝ երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ կրթահամալիրում Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ապահով տարածքների և համայնքահեն […] ...
11:50 28.11.2024
Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացիՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց Հունգարիայում դեսպանություն բացելու որոշմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի համար Հունգարիան ունի կարևոր նշանակություն՝ որպես ԵՄ անդամ երկիր։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել լիարժեք դիվանագիտական […] ...