Գյումրիի «Ազատամարտի փառքի թանգարան»-ի նմուշները ցուցադրվում են տնօրենի տան նկուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիի «Ազատամարտի փառքի թանգարան»-ի նմուշները ցուցադրվում են տնօրենի տան նկուղում

19:55 25.01.2021

90-ակաների Արցախյան առաջին պատերազմի, հայ  ազատամարտիկների հաղթական ուղու ,օգտագործած զենքերի ու ռազմական այլ իրական նմուշների հետ ծանոթացման համար էր, որ Գյումրիում 10 տարի առաջ ստեղծվեց «Ազատամարտի փառքի թանգարան»։Հաղթանակ կերտած մարտիկների պատմություններից ամեն մեկն հայրենասիրության ու նվիրումի դաս է եղել սերունդների համար։

Թանգարանը գործում էր Գյումրիի զինկոմիսարիատի շենքի մի մասնաբաժնում, որտեղ առանձին սենյակներում ներկայացված էին ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի, նաև 1915-1920 թվականների պատմական իրադարձությունների մասին պատմող նմուշներ ու վկայություններ:

Բայց արդեն 4 տարի է  թանգարանի նմուշները պահվում են  տնօրենի տան նկուղային հարկում։ Թանգարանը 4 տարի առաջ փակվեց, իսկ  պատճառներ Շիրակի մարզի  ազատամարտի վետերանների միության նախագահը նշում է՝ շատ կային, և դա ոչ միայն տարածքային անհամաձայնություններն էին քաղաքապետարանի հետ։

Ազատամարտի փառքի թանգարանը վերաբացելու քայլեր արել են, մի քանի անգամ գրավոր դիմումներ են ուղարկել Շիրակի  մարզպետարան, դիմումներին գրավոր  պատասխաններ ստացել են, բոլորն էլ նույն բովանդակության՝ խնդրի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է։ Իսկ քաղաքապետարան  ազատամարտի վետերանների միության նախագահը չի պատրաստվում դիմել՝ շեշտելով, որ դրա պատճառներն էլ ունի։ Թանգարանի նմուշները կշարունակի պահել իր տան նկուղային հարկում, պատրաստ է անգամ հենց նկուղում ցուցադրություններ կազմակերպել, եթե հետաքրքվողներ լինեն։

Թանգարանի՝ 90-ականների հաղթական պատերազմի մասին պատմող  իրական  նմուշների կողքին նորերն են ավելանում ։ Դրանք արդեն պատմելու են արցախյան 44 օրյա պատերազմի  նորօրյա հերոս զինվորների ու կամավորականների մարտական ուղու մասին։

Նմուշների հավաքագրումը  սկսված է, իսկ դրանք առանձին սրահներով ցուցադրելու ազատամարտի վետերանների նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել , եթե Գյումրիում տարածքի տրամադրման հարցը  լուծվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP