ՃՈ Գյումրիի հաշվառման և քննական կենտրոնում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմողների թիվը նվազել է՝ քննական նոր կարգով պայմանավորված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ՃՈ Գյումրիի հաշվառման և քննական կենտրոնում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմողների թիվը նվազել է՝ քննական նոր կարգով պայմանավորված

17:50 23.01.2021

Հունվարի մեկից փոխվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը։Մասնավորապես ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարն  ու  քննությունների համար տրամադրվող  ժամանակը։ Փոփոխություններ են կատարվել նաև  ավտոմեքենայի գործնական վարման հմտությունների ստուգման  գործընթացում։Գյումրիի  հաշվառման քննական կենտրոնում  նոր կարգով վարորդական իրավունքի վկայական  ստանալու համար դիմելիությունը դեկտեմբերի համեմատ մի փոքր նվազել է, օրական  տեսական ու գործնական քննություն են հանձնում 50-60 քաղաքացի։

Հոգեբանական երեք հարցերին ճիշտ պատասխանելուց հետո է միայն էկրանին բացվում  քննական բուն հարցաշարը: Նախկինում 10 , հիմա՝ 20 հարցերի է պատասխանում  քննություն հանձնողը, որի համար հատկացվում է  30 րոպե։ Ոմանք  տեսական ու գործնական քննություններին  արդեն մասնակցում են մի քանի անգամ։

Այսուհետ գործնական քննությունից առաջ հաշվառման և քննական կենտրոններ պարտադիր պետք է ներկայացնել  առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ, իսկ հոգեկան առողջության և նարկոդիսպանսերում հաշվառված լինել-չլինելը ճշտվում է հատուկ ծրագրի միջոցով։

«Իրենց հաշվառման,գրանցման վայրի պոլիկլինիկայից,թերապևտիկ բաժանմունքի, աչքի բժշկի, մյուս բժիշկների տված տեղեկանքն է ներկայացնում քաղաքացին, որի հիման վրա մենք արդեն որոշում ենք վարորդի թեկնածուն ի վիճակի է մասնակցել քննությանը, թե ոչ»,-նշում է ՃՈ Գյումրիի հաշվառման քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչ  Անուշավան Սարոյանը։

Ճանապարհային երթևեկության կանոնների,վարման հմտությունների ստուգումը ավտոդրոմի բացակայության դեպքում թույլատրվում է նաև քաղաքային երթևեկության պայմաններում։

 

«Վարորդի հմտությունների հետ կապված քննությունն անցկացնում ենք հիմնական թերթիկով, որի մեջ ներառված են 11  առաջադրանքներ։ Առնվազն 10-ը պետք է ճիշտ կատարվի ու ճանապարհային երթևեկությանն առնչվող ցանկացած խախտման դեպքում դադարեցվում է քննությունը »,-նշում է ավագ տեսուչը։

Ավելի հաճախակի լինում՝ գործնական վարման  առաջին քննությունը քաղաքացիները  չեն հաղթահարում։ Տեսուչները սա պայմանավորում են վարորդի թեկնածուների մոտ ընթացքում առաջ եկած լարվածությամբ։ Իսկ   քննության վարման կարգի և օբյեկտիվության ապացուցելիության  համար առաջիկայում քննական մեքենաներում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

13:20 24.11.2024

Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

13:00 24.11.2024

Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...

BACK_TO_TOP