Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 100 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 01 2025
  • $
    397.78
  • RUBLE
    3.87
  • 408.04
WEATHER
--1.91 oC

Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 100 տարեկան

10:29 22.01.2021

Հայ մեծանուն կոմպոզիտորն իրականում է ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։

Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքել է մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշել է, որ եթե 21-ին քեֆ անեն, կարող են ասել, տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, դրա համար փոխել է ամսի 22-ին։ Առնո Բաբաջանյանի ծննդյան առթիվ տարբեր տարիների այս փաստը երևան է բերել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշել է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում։ Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»-ը համարվում են հարազատ քաղաքի հիմն։

Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

13:58 15.01.2025

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերն այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից

Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է լրացում կատարել օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաեւ հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական […] ...

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

13:50 15.01.2025

Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:43 15.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 14-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 50, թմրանյութի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման՝ 6-ական, կեղծ փաստաթղթի՝ 5, խարդախության ու պաշտոնեական […] ...

Հրդեհ Չարենցավան քաղաքում

13:35 15.01.2025

Հրդեհ Չարենցավան քաղաքում

Հունվարի 15-ին, ժամը 09:41-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող մեկ հարկանի մթերային խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:03-ին, մարվել՝ 10:34-ին: Այրվել են խանութի տանիքի (մոտ 45 […] ...

36-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը

13:27 15.01.2025

36-ամյա տղամարդը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը

Հունվարի 14-ին, ժամը 13․10-ին, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.30-ի սահմաններում Էջմիածնի Պուշկինի փողոցում […] ...

Քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

13:20 15.01.2025

Քննարկվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը

Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար: ««ՀՀ կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի […] ...

BACK_TO_TOP