19:09 22.01.2018
Սիրիայի հյուսիսում Թուրքիան արդեն 3 օր է՝ շարունակում է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն ուղղված է քրդական «Ինքնապաշտպանական ուժերի» և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ:
«Սիրիայի ազատ բանակ» զինված ընդդիմության հետ համագործակցությամբ Թուրքիան Քիլիսի նահանգից հրետակոծել է քրդերի դիրքերն Աֆրինում: Թուրքական զինուժը Աֆրինի վրա է հարձակվել նաև Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ազազ քաղաքից, որը 2016թ-ին անցել էր Սիրիայի ընդդիմության և թուրքերի վերահսկողության տակ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանից արդեն 8 կմ առաջ է ընթացել և իր վերահսկողության տակ է առել Աֆրինի մի քանի շրջաններ: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական գրասենյակը, սակայն, հայտնել է, որ քրդական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է գյուղերից մի քանիսից դուրս մղել թուրքական զորքերին:
Քրդական ինքնապաշտպանական ուժերը հայտարարել են, որ Անկարայի ցամաքային գործողություններին պատասխանել են՝ Թուրքիայի սահմանային հատվածների ուղղությամբ հրթիռներ արձակելով: Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված սիրիական ապստամբ զինյալների ճամբարի հրետակոծության հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել է 2-ը: Սա թուրքական Անադոլու գործակալության փոխանցմամբ: Ընդհանրապես, զոհերի մասին տեղեկությունները բավական հակասական են: Քրդական կողմի տվյալներով՝ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 2 տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել:
Անկարան Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալներին համարում է ահաբեկիչներ, որոնք կապված են Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ, որն արդեն երեք տասնամյակ պայքարում է Թուրքիայում քրդական ինքնավարության համար:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...