Մեր նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 65%-ին. Վրաստանի գլխավոր համաճարակաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Մեր նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 65%-ին. Վրաստանի գլխավոր համաճարակաբան

11:22 21.01.2021

Վրաստանի կառավարությունը շուտով կհաստատի բնակչության պատվաստումների ազգային ծրագիրը, որում մանրամասն ներկայացված են բոլոր ուղղություններն ու պատվաստումների հնարավոր սցենարները, ինչպես նաև դրա համար հատկացվելիք ֆինանսները։

Վրաստանի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ իրենց նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել չափահաս բնակչության 65%-ին։ Երկրում բնակվում է 2․8 մլն չափահաս մարդ, նրանց 60-65 տոկոսը կազմում է 1․6 մլն մարդ։

«Վրաստանը հնարավորություն ունի առաջին փուլում ստանալու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ավելի շատ չափաբաժիններ, քան նախատեսված էր»,- այսօր ասել է Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Խոսքն ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ մշակած պատվաստանյութի մասին է, որի տեղափոխման և պահպանման համար անհրաժեշտ են հատուկ սառնարաններ։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ՝ շուրջ 20 հազար դեղաչափ, Վրաստանում կհայտնվի մոտ մեկ ամսվա ընթացքում ՝ փետրվարի վերջին:

Միաժամանակ, Վրաստանը շարունակում է բանակցությունները AstraZeneca պատվաստանյութի ձեռքբերման շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

20:52 28.11.2024

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

Վլադիմիր Զելենսկին 44 օր անց օրենք է ստորագրել Ուկրաինայում հարկերի զգալի ավելացման մասին։ Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի կայքում տեղադրված քարտային ինդեքսի տվյալները։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ օրենքը պետք է ստորագրվի 15 օրվա ընթացքում կամ վետո դրվի։ Մեկուկես ամիս է անցել այն պահից, երբ Զելենսկին ուղարկվել է հարկերի ավելացման մասին օրենքը։ Շատ պատգամավորներ բազմիցս վրդովվել […] ...

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

20:44 28.11.2024

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

20:36 28.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ․ 181/2, 202 առանձնատներ, Խախամյան Հերիթիջ ՍՊԸ, «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/10-1/45 շենքեր, Սարկավագի փ. 131-131/2 […] ...

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

BACK_TO_TOP