Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանը չի կարող դա կանխել. Ստոլտենբերգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--2.91 oC

Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանը չի կարող դա կանխել. Ստոլտենբերգ

11:46 20.01.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ ինքնիշխան պետությունները պետք է իրենք որոշեն, թե որ ճանապարհով են ցանկանում տանել երկրի ապագան: Ռուսաստանը չպետք է ազդի Հյուսիսատլանտյան դաշինքին երկրների անդամակցության վրա:

«Վրաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը չի կարողանա դա կանխել: Վրաստանը կդառնա՞ ՆԱՏՕ-ի անդամ՝ կախված է միայն Վրաստանից և Հյուսիսատլանտյան դաշինքից, քանի որ մնացած ամեն ինչը կլինի ինքնիշխան պետության սուվերեն իրավունքների խախտում: Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե ինչպես վարվի Վրաստանը: Սա Վրաստանին ու ՆԱՏՕ-ին կապող օղակն է: Այն, ինչ նրանք արեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում, ինքնիշխան, անկախ պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում է, ինչն անընդունելի է», – ասել է Յենս Ստոլտենբերգը:

Ըստ Ստոլտենբերգի՝ այն, որ Ռուսաստանին կարող է դուր չգալ մի երկիր ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, չի որոշում այդ գործընթացի ապագան: Որպես օրինակ նա բերել է Նորվեգիայի անդամակցությունը Դաշինքին, երբ Ռուսաստանին դուր չի եկել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն Նորվեգիան համապատասխանել է ՆԱՏՕ-ի չափանիշներին և միացել դաշինքին:

Նրա հայտարարությամբ՝ խոշոր պետությունները չպետք է որոշեն, թե ինչպես վարվեն իրենց հարևան փոքր պետությունները, քանի որ դա վերադարձ կլինի անցյալին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը ցանկանում է ապրել մի աշխարհում, որտեղ հարգվում են ինքնիշխան պետությունները՝ անկախ չափից, տնտեսությունից կամ այլ ցուցանիշներից:

«Դրանք հիմնարար սկզբունքներ են, և եթե այդ հարցում կասկածներ ունենանք, կհայտնվենք շատ վտանգավոր ճանապարհի վրա», – նշել է Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է gruzinform.ge-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

23:55 28.11.2024

Անհայտ ԱԹՍ-ները արդեն երկրորդ շաբաթն է՝ թռչում են Բրիտանիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազաների վրայով

Մեծ Բրիտանիայում երկրորդ շաբաթն է, ինչ գրանցվում են անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ԱՄՆ ավիաբազաների վրայով, որտեղ տեղակայված են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, հայտնում է ամերիկյան The War Zone հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերին։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ դրանք սիրողական դրոններ չեն։ Նոյեմբերի 20-ից փոքր անօդաչու թռչող սարքեր են նկատվել RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF […] ...

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

23:50 28.11.2024

Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ միացել է ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Ես այստեղ եմ այս մարդկանց հետ։ Ես կլինեմ ամենուր, որտեղ կարող եմ: Սկսվում է դիմադրությունը, որը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել նոր խորհրդարանական ընտրություններ»,- հանրահավաքում ասել է Զուրաբիշվիլին՝ դիմելով հավաքվածներին, որոնք նրան ողջունել […] ...

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

23:45 28.11.2024

Լեհաստանի հետախուզական ծառայության ղեկավարը սխալ է համարել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան սխալ է անվանել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու գաղափարը։ «Ոչ հիմա»,-պատասխանել է նա՝ լեհական Radio Zet-ի եթերում այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա: «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, սա է նրա հիմնական ռազմավարությունը, դոկտրինան և գործելու երաշխիքը: Այն պետք է գործի խաղաղ պայմաններում, որը պետք է […] ...

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

BACK_TO_TOP