14:36 18.01.2021
Գլխավոր հարցը, որը հուզում է հայկական հասարակությանը, իրավիճակն է կապված գերիների հետ, որոնք գտնվում են Բաքվում, և այդ հարցը չի լուծվում, ինչպես մենք հասկանում ենք, Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաներ իրականացնել գերիների միջոցով։ SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։
«Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա այդ հարցը քննարկվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված համաձայնագրերում։ Հարցն այնուհետև քննարկվել է ՌԴ նախագահի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, իմ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ։
Դա բավական երկար քննարկումների մի մաս էր, երբ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ժամանել էին Մոսկվա հունվարի 11-ին։ Եթե ամփոփենք այն, ինչ կատարվել է՝ սկզբում իսկապես ավելի շատ խնդիրներ ունեին հայերը, որովհետև անհրաժեշտ էր ձևավորել մարդկանց ցուցակները, որոնք կորած էին, և որոնց նրանք ցանկանում էին վերադարձնել գերությունից։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, և ադրբեջանական ցուցակում նշվածները ոչ միանգամից, բայց վերադարձվել էին։ Այլևս ոչ մի իրավիճակ կորածների, գերիների և պահվող մարդկանց մասին ադրբեջանական կողմից չի առաջացել։
Հայկական կողմը ցուցակները ներկայացրել է ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։ Տեղի ունեցավ այն մարդկանց փոխանակումը, որոնք նոյեմբերի 9-ին ավարտված գործընթացների մաս էին։ Այժմ կարևորը այն հարցն է, որը ծագել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայ զինծառայողների մեծ խումբ (62 հոգի) ուղարկվել էր այնտեղ։ Նրանք գերեվարվել էին դեկտեմբերի սկզբին։
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ, քանի որ այդ մարդիկ հայտնվել էին հրադադարի ժամանակաշրջանում և ռազմական գործողությունների ավարտից հետո, ապա նրանց պետք է դիտարկել առանձին։ Այնուամենայնիվ, նախագահ Պուտինն իր շփումների ժամանակ առաջ է քաշում այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունը։
Ես խոսել եմ Հայաստանի ԱԳ նախաարարի հետ՝ փորձելով ճշտել վերջնական ցուցակները, որոնք այժմ բացակայում են. պարզվել է, որ գերեվարված մարդկանց թիվը 62-ից ավելին է։
Այժմ մեր զինվորականները հայ զինվորականների հետ կապի մեջ են և փորձում են գտնել այդ մարդկանց գտնվելու վայրը։ Եթե չլինեին մեր խաղաղապահները, այդ հարցը, թերևս, ավելի դժվար լուծվեր»,- ասել է Լավրովը։
23:50 31.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ23:47 31.12.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ18:23 02.01.2025
NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափումՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։ Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում […] ...
18:18 02.01.2025
Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համարԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ Լիֆ և Յաթեր քաղաքների ցամաքային թիրախներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ կան: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել տարածքում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված մաքրման գործողությունից հետո: «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռային կայանների կամ զինամթերքի պահեստների հայտնաբերման […] ...
17:36 02.01.2025
Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունըՀնդկաստանը դատապարտում է Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Նարենդրա Մոդին։ «Մենք խստորեն դատապարտում ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Թող նրանք ուժ և մխիթարություն գտնեն, երբ վերականգնվեն այս ողբերգությունից»,- գրել է Հնդկաստանի վարչապետը: ԱՄՆ Հետաքննությունների […] ...
17:18 02.01.2025
Մոլդովան առաջին անգամ Բուլղարիայից գազ է ստացել Անդրբալկանյան միջանցքովՄոլդովան փորձնական ռեժիմով գազ է գնել Բուլղարիայից, այն մատակարարվել է հանրապետության սահման Անդրբալկանյան միջանցքով, ասել է Moldovagaz-ի ղեկավարի պաշտոնակատար Վադիմ Չեբանը։ Դեկտեմբերի 16-ին Մոլդովայում արտակարգ դրություն է մտցվել էներգետիկայի ոլորտում։ Միաժամանակ, «Մոլդովագազ»-ը պնդում է, որ Դնեստրի աջ ափին գազի պաշարները կպահպանվեն մինչև գարուն, և հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։ «2024 թվականի դեկտեմբերի 31-ին Բուլղարիայում՝ Balkan Gas […] ...
17:04 02.01.2025
Նյու Յորքը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետոՆյու Յորքի իշխանությունները ուժեղացրել են քաղաքում անվտանգության միջոցառումները Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչության և Լաս Վեգասում Tesla Cybertruck-ի պայթյունի ֆոնին, ասել է քաղաքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։ «Չնայած մեր քաղաքին այս պահին անմիջական սպառնալիքներ չկան, մենք ավելացրել ենք անվտանգության միջոցառումները և ավելացրել ենք Նյու Յորքի ոստիկանության ներկայությունը համապատասխան վայրերում, այդ թվում՝ Թրամփ Թաուերի տարածքում և Թայմս […] ...
16:50 02.01.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր պաղեստինցիների մահերի թիվը հասել է 45,6 հազարիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 45,6 հազարի։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների զոհերի թիվը հասել է 45 581-ի, ևս 108 438-ը վիրավորվել է»,- ասվում է փաստաթղթում։ Գազայի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում 28 պաղեստինցի է […] ...