Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում

23:23 16.01.2021

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրապարակել է մի տեղեկատվություն, որը հաստատում է, որ կորոնավիրուսը հայտնվել է Չինաստանի պետական լաբորատորիաներում: Այս մասին ասվում է Պետդեպի կայքում՝ նրա գրավոր հայտարարության մեջ։

«ԱՀԿ-ի քննչական խմբի, որն այս շաբաթ ժամանել է Չինաստան,  կենսականորեն կարևոր աշխատանքին օգնելու համար Միացյալ Նահանգների կառավարությունն այսօր նոր տեղեկություններ է տարածում 2019 թվականին Չինաստանի կառավարական լաբորատորիաների գործունեության մասին», – ասված է հայտարարության մեջ:

Պոմպեոն նշել է, որ դեռեւս 2019 թվականի ամռանը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում մի քանի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսի պես մի բանով: Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ չղջիկների ՝ RaTG13 կորոնավիրուսն ավելի քան 96 տոկոսով նույնական է SARS-CoV-19-ին:

Հիշեցնենք, որ աշխարհում համաճարակի սկզբից գրանցվել է 94 մլն հիվանդ, 67 միլիոնն առողջացել է, ավելի քան 2 միլիոնը՝ մահացել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

16:51 28.11.2024

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական ​​շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական ​​շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական ​​անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

16:45 28.11.2024

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:39 28.11.2024

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

16:33 28.11.2024

Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կասկածում է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը կհետևի Իսրայելի և Լիբանանի համաձայնագրին.  դա կնշանակի, որ Իսրայելը չի ​​հասնի իր նպատակներին անկլավում: Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է Լիսաբոնում՝ Guardian թերթին տված հարցազրույցում։ «Իսրայելը չի ​​կարող համաձայնել ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի, քանի որ համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ […] ...

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

16:26 28.11.2024

Հաստատվել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի իրականացման կարգը

Գործադիրը հաստատել է «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» ծրագրի «Ներուժ» բաղադրիչի իրականացման կարգը: Ըստ այդմ՝ կապահովվի «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի ֆինանսավորումը և ընթացակարգի համաձայն նվիրաբերության պայմանագրերի կնքումը: «Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու […] ...

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

16:21 28.11.2024

Գործադիրը գումար է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման պայմանագրերի ֆինանսավորման նպատակով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Սուբվենցիաներ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար» միջոցառմամբ Արմավիրի մարզի Արմավիր համայնքին հատկացնել մինչև 120,968 հազար դրամ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին՝ 139,487.9 հազար դրամ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքին՝ մինչև 71,845.6 հազար դրամ, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքին՝ մինչև 167,698.5 հազար դրամ: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, […] ...

BACK_TO_TOP