Բանկային քարտ են գողացել ու փորձել գումար կանխիկացնել. երիտասարդները փնտրվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Բանկային քարտ են գողացել ու փորձել գումար կանխիկացնել. երիտասարդները փնտրվում են

15:20 22.01.2018

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը։

2017թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող օպտիկական սրահներից մեկից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են ՍՊԸ-ի կնիք, փաստաթղթեր, բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երկու երիտասարդ փորձում գողացված բանկային քարտով բանկոմատից գործարք կատարել:

Քննչական կոմիտեից հորդրում են նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

BACK_TO_TOP