Բրազիլիայում բժիշկներն ընտրում են` կորոնավիրուսով հիվանդներից ում փրկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+4.09 oC

Բրազիլիայում բժիշկներն ընտրում են` կորոնավիրուսով հիվանդներից ում փրկել

23:23 15.01.2021

Բրազիլիայում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակի վատթարացումը բազմաթիվ հիվանդանոցներում թթվածնի պակասի է հանգեցրել։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ամազոնաս նահանգում։ Տեղի բժիշկները զգուշացնում են, որ թթվածնի պակասի պատճառով շատ հիվանդներ կարող են մահանալ:

Daily Mail-ը գրում է, որ որոշ հիվանդանոցներում թթվածնի պակասը հանգեցրել է նրան, որ բժիշկները ստիպված են ընտրել, թե հիվանդներից ում օգնեն, իսկ հարազատներն իրենք են իրենց հարազատների համար թթվածնային բալոններ բերում: Այլ հիվանդություններով հիվանդների մի մասը դուրս է գրվել, որպեսզի իրենց տեղերը զիջեն կորոնավիրուսով հիվանդներին:

Folha de Sao Paulo-ն նաև տեղեկացնում է, որ որոշ հիվանդանոցներում բժիշկները ձեռքով են թոքերի օդափոխություն իրականացնում:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում արդեն ավելի քան 205 հազար մարդ է մահացել COVID-19-ից։ Վարակումների թվի աճ է գրանցվել այն բանից հետո, երբ գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամը, իսկ Ամազոնաս նահանգի մայրաքաղաք Մանաուս քաղաքը էպիկենտրոն է դարձել:

Քաղաքային իշխանություններն ասում են, որ քաղաքի առողջապահական համակարգը չի կարողանում հաղթահարել, իսկ հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել հիվանդանոցային մահճակալների համար։

Մանաուսի առնվազն մեկ գերեզմանոցում արդեն հերթեր են գոյացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

17:14 28.11.2024

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […] ...

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

17:09 28.11.2024

Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գյումրիի ավագանու ընտրություններին և քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանն ընդառաջ նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքառաջադրվել [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ (օրինակ՝ անձնագրի համապատասխան էջերի պատճենները) կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային […] ...

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

17:02 28.11.2024

ՀԱՊԿ երկրները Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչ են արել

ՀԱՊԿ երկրները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հռչակագիրը։ «Մենք խորապես մտահոգված ենք պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ, որը Գազայի հատվածում և Լիբանանում հանգեցրել է ավերիչ հումանիտար ճգնաժամի և զգալի քաղաքացիական զոհերի։ Մենք կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի […] ...

Կապահովվի էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծման գործընթացը

16:56 28.11.2024

Կապահովվի էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների՝ ՀՀ ներմուծման գործընթացը

Գործադիրն ընդունել է որոշում՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2025 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ […] ...

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

16:51 28.11.2024

ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կտրականապես անընդունելի են համարել նացիստական ​​շարժման ու նրա կամակատարների հերոսացումը։ Կրեմլի կայքում հրապարակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան հայտարարությունը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Մենք կտրականապես անընդունելի ենք համարում նացիստական ​​շարժման և նրա կամակատարների փառաբանումը, այդ թվում՝ նացիստական ​​անցյալը և նեոնացիզմը փառաբանելու համար հուշարձաններ […] ...

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

16:45 28.11.2024

Կիրականացվի ՀՀ-ում միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ներդրմանն ուղղված ծրագիր. միջազգային համագործակցություն

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաև […] ...

BACK_TO_TOP