22:18 15.01.2021
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա է դնում պատասխանատվությունը «Բաց երկնքի մասին» պայմանագրի տապալման համար։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալետը:
«Մենք ի գիտություն ենք ընդունել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարությունը։ Ռուսաստանի կողմից Դոն-ի շրջանակներում իր պարտավորությունների ընտրովի կատարումը որոշ ժամանակ խափանել է այդ կարևոր պայմանագրի ներդրումը եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության գործում»,- ասել է Կազալետը։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Ռուսաստանը պետության ներսում սկսում է ընթացակարգեր Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու համար: Այս մասին ասվել է այսօր՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Նոր պայմաններով Պայմանագրի շարունակման խոչընդոտները վերացնելու հարցում առաջընթացի բացակայության պատճառով Ռուսաստանի ԱԳՆ-ն իրավասու է հայտարարել կառույցից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու ներքին ընթացակարգերի մեկնարկի մասին,- շեշտել են դիվանագիտական գերատեսչությունից»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։
Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին18:16 28.11.2024
Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումՆոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...
18:10 28.11.2024
Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումըՀելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...
18:07 28.11.2024
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճումՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...
17:53 28.11.2024
Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբԿառավարությունն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման […] ...
17:45 28.11.2024
Վեց ամսով երկարաձգվել է ցեմենտի ներմուծման և կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ արգելքների կիրառումըԿառավարությունն ընդունել է «ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման ընդունումը կնպաստի տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության և ցեմենտի տեղական շուկայում հավասար մրցակցության ապահովմանը: […] ...