Գյումրիում խնդիրներ են առաջացել քաղաքացիներին տնակային հասցեներում հաշվառելու գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիում խնդիրներ են առաջացել քաղաքացիներին տնակային հասցեներում հաշվառելու գործընթացում

14:43 29.06.2018

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը և քաղաքապետարանը համատեղ մեկ տարի առաջ ծրագիր է ներկայացրել կառավարություն, որով առաջարկվում է Գյումրիում դադարեցնել քաղաքացիների հաշվառումը տնակային հասցեներում: Այս առաջարկին որոշակի ընթացք տրվել էր, ընդունվել էր որոշում, որով հանձնարարվում էր ոստիկանությանը՝ բացառել քաղաքացիների հաշվառումը ոչ հիմնական շինությունների հասցեներում: Այս պահանջը Գյումրիում առայժմ անիրագործելի է, փոխարենը տնակային հին ու նոր հասցեներում հաշվառումները շարունակվում են:

Գյումրիում հարյուրավոր են այն ընտանիքները, ովքեր տարբեր պատճառներով բնակարան են վաճառել ու հաշվառվել տնակային հասցեներում: Իսկ այդ հասցեները վերջին տարիներին փաստացի բնակության վայր են դարձել նաև գյուղական համայնքներից քաղաք տեղափոխված ընտանիքների համար: Ու զավեշտալին նաև այն է, որ հաշվառում է կատարվում փաստաթղթերով գոյություն չունեցող, բայց չքանդված տնակի հասցեում:

Տնակային նոր հասցեներ բացել քաղաքապետարանը մի քանի ամիս է՝ չի թույլատրում: Կառավարության վերջին որոշմամբ դա ամրագրված է, իսկ անձնագրային բաժանմունքները հաշվառում դեռ անում են, պատճառաբանությամբ, որ այն հակասում է բնակչին իր փաստացի բնակության հասցեում հաշվառվելու մասին ավելի շուտ ընդունված որոշմանը:

Իսկ Գյումրիում 500 տնակ փակ է, ու ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի, տնակներում հաշվառումները չկասեցնելու դեպքում չի բացառվում, որ հաշվառումների շրջապտույտը եղած 2400 բնակեցված տնակներից բացի, նաև փակ տնակներ հասնի: Իսկ անձնագրային բաժանմունքների համար որոշումը կիրառություն չի կարող ստանալ նաև մեկ այլ պատճառով:

Գյումրիի «Կումայրի» անձնագրային բաժանմունքի պետ Ջուլիետա Քալաշյանը նշում է, որ փլված շենքի հասցեներով գրանցված ընտանիքներ կան, ովքեր 30 տարի տնակում ապրելուց հետո հիմա նոր են դիմում տնակային հասցեում հաշվառվելու, ու նրանց մերժել հնարավոր չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

BACK_TO_TOP