Ե՞րբ է իրականություն դառնալու 800 հազար եվրոյի դիմաց մշակված տրանսպորտային ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Ե՞րբ է իրականություն դառնալու 800 հազար եվրոյի դիմաց մշակված տրանսպորտային ծրագիրը

16:03 22.01.2018

Երևանը գազելներից և գծատերերից ազատելու քաղաքապետարանի նոր ծրագրին է անդրադարձել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Չիլինագարյանը ևս մասնակցել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել է, թե ինչ փոփոխություններ պետք  է կատարվեն Երևանի տրանսպորտային ցանցում: Հայտնի է, որ արդեն բավականին ժամանակ է, ինչ  միջազգային փորձագետն  ուսումնասիրում է Երևանի  հասարակական տրանսպորտի ոլորտը ու 200 էջանոց առաջարկություն է ներկայացրել: Իսկ այդ ծառայության համար քաղաքապետարանը փորձագետին 800 հազար եվրո է հատկացվել:

ShantNews-ի հարցին՝ նման խոշոր գումարի հատկացման արդյունքում ի՞նչ ունենք հիմա Չիլինգարյանը պատասխանել է, որ ունենք միայն փաստաթուղթը:

«200 էջանոց հետազոտությունն ունենք, բայց էլի եմ ասում՝ զարգացման ծրագիր էն գլխից չպետք է լիներ,  եթե դրան գնացել է մեր քաղաքապետարանը, ուրեմն ամեն բան պետք է նախատեսած լիներ, չէ որ  միայն օդ ցնդացրած էդ 800 հազարը եվրոն եթե կորի գնա, քաղաքապետարանը պետք է հրաժարական տա, դուրս գա», – հավելել է Չիլինգարյանը:

Իսկ այն հարցին, թե բարեփոխումների համար անհրաժեշտ գումարի որ  մասը ունի քաղաքապետարանը, ի՞նչ են ասել իրենց Չիլինգարյանը պատասխանել է

«Դրա մասին խոսք չի եղել, նույնիսկ չեմ կարող ասել, քաղաքապետարանն, ինձ թվում է, նույնիսկ կոպեկ էլ չունի: Էլի եմ ասում 100 մլն եվրոյի կամ դոլարի մասին է խոսքը գնում,  դա պետք է ինչ-որ տեղից բերվի, մենակ քաղաքապետարանը չէ` կառավարությունն էլ այդ ուղղությամբ պետք է աշխատի, որ ինչ-որ տեղից ցածր՝ շատ ցածր տոկոսներով վարկ բերվի»:

 

 Ըստ Չիլինգարյանի՝ թե որտեղից են բերելու հարցն իրենք բարձրացրել են, բայց քաղաքապետարանից ասել են, որ մինչև  վերլուծությունը չլինի,  իրենք որևէ մեկին չեն կարող դիմել, ստացվում է առաջին քայլն արդեն կա: Բայց, ըստ Չիլինգարյանի, իրենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ մտավախություն ուենեն, որ ամեն բան կարող է միայն ծրագրի մշակմամբ էլ ավարտվել.

«Մեզ մոտ այնքան բան է անավարտ մնացել, ինչ իմանաս», – ասել է Չիլինգարյանը՝ հավելելով, որ եթե այդպիսի բան լինի իրենք այդ հարցը կբարձրացնեն:

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում  վերջերս հրավիրած ասուլիսում  փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասել է, որ 2018 թվականի սկզբից ակնկալում ենք  սկսել ֆինանսական աղբյուրների խնդրի կարգավորումը: Վերջնական բարեփոխումների իրագործումը նախատեսվում է 2018 թվականի վերջից: Փոխքաղաքապետի խոսքով՝ նոր երթուղային ցանցով քաղաքը սպասարկվելու է հիմնականում միջին ու մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով:   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP