Խորհրդային կինոարտադրության «ոսկե ֆոնդի» ֆիլմերի 600 բնօրինակ ազդագրերը գյումրեցի Արտուշ Մկրտչյանի հավաքածուում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Խորհրդային կինոարտադրության «ոսկե ֆոնդի» ֆիլմերի 600 բնօրինակ ազդագրերը գյումրեցի Արտուշ Մկրտչյանի հավաքածուում են

20:30 13.01.2021

Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են   ցուցադրության արժանի  եզակի  էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։

  Հին ֆիլմերի ազդագրերի   եզակի  հավաքածու է ստեղծել  «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում  պահում է 1930-ից մինչև  1980-ականների խորհրդային ու հայկինո արտադրության լավագույն ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։

Բնօրինակ հավաքածուն հասնում է մոտ 600-ի ։ Դրանք Գյումրի է տեղափոխել Հայաստանի,Ռուսաստանի,Վրաստանի տարբեր կինոթատրոններից, հավաքածուն լրացնելու համար անգամ  հասել է  հայտնի հնաոճ իրերի շուկաներ ու գնել դրանք։

«Ամենաթանկ ֆիլմը,որը Սովետական միության մեջ երբևէ նկարահանվել  է, «Война и мир»-ն է եղել , որը մի քանի աֆիշաներ ունի՝ սա ամենամեծն է»,-նշում է  հավաքածուի հեղինակ Արտուշ Մկրտչյանը։

Խորհրդային շրջանում  կինոարտադրության լավագույն տարիներն են համարվել նաև հայկական կինոյի համար ։ Հայֆիլմի հայտնի կինոնկարները ցուցադրվում էին նախկին Խորհրդային  Միության բոլոր երկներում։ Ժամանակների ու արժեհամակարգի փոփոխություններն անգամ չեն փոխել վերաբերմունքն ու սերը նախկինում նկարահանված   հայկական ֆիլմերի հանդեպ։

Հայկական ֆիլմերի ազդագրերում անպայման էին  իրենց խաղով  անգերազանցելի  դերասանների  դիմանկարները։

«Ժողովուրդը շատ հետաքրքրված էր Արմեն Ջիգարխանյանի,Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ ֆիլմերով, կինոթատրոնների մոտ հերթեր էին  առաջանում նրանց մասնակցությամբ  ֆիլմերը դիտելու համար։Դրանք անուններ էին, որոնք դեպի կինոթատրոններ էին ձգում հանդիսատեսին, մեծ հաջողություն ունեին այդ տարիներին Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը»,-հիշում է Արտուշ Մկրտչյանը։

Ֆիլմերի ազդագրերը հավաքածուի հեղինակի համար արվեստի գործեր են :Ժամանակին դրանք հայտնի նկարիչները  ձեռքով են նկարել, դրանցում ներառված յուրաքանչյուր դետալ ունեցել է իր նշանակությունն ու իմաստը:Գեղարվեստական ձևավորումն էլ հաստատել են կինոստուդիաների մշակութային խորհուրդները:

Բոլոր աֆիշները թանգարանում  նաև ռեստավրացիայի են ենթարկվում։ Շատերը ժամանակին պատրաստվել են ցածրորակ թղթից  ու նախատեսված են եղել  մեկանգամյա կիրառության համար:

Հավաքածուն շուտով ցուցադրության կհանվի ։Այն պահոցներից  պատկերասրահի դահլիճներ տեղափոխել  հեղինակը նախատեսում է ռեստավրացիոն աշխատանքներից հետո ,բացի դրանից  սպասում է  նոր եզակի նմուշներով  համալրումների։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

23:56 29.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

23:53 29.04.2025

Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբ

Պարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

23:49 29.04.2025

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դին

Ապրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...

BACK_TO_TOP