Շիրակի մարզպետարանը ճշտում է մարզում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունեցող արցախցիների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզպետարանը ճշտում է մարզում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունեցող արցախցիների թիվը

19:58 12.01.2021

Շիրակի մարզպետարանը հաշվառում է սկսել՝ հասկանալու համար, թե արցախցիներից ովքեր են մտադիր Գյումրիում և Շիրակի մարզում մշտական բնակություն հաստատել, ինչպես են լուծվելու նրանց բնակարանային ու զբաղվածության հարցերը: Արցախ վերադարձող, նորից Հայաստան տեղափոխվող և մարզից մարզ բնակություն հաստատողների թիվն անընդհատ փոփոխվում է:

Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Շիրակի մարզ է տեղափոխվել 2500 արցախցի, նրանցից մոտ 1000-ն է վերադարձել:

Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի՝ նախկին թիվ 3 հատուկ-օժանդակ դպրոցի կահավորված ննջասենյակները, խոհանոցը, հանգստի սենյակները 4 ամիս է օգտագործվում են  Արցախից Գյումրի տեղափոխված բազմաթիվ ընտանիքների կարիքներն ապահովելու  համար:

«Հիմա մեր առջև խնդիր է դրված`դարձյալ հասկանալ այդ մարդկանց տրամադրվածությունը, հնարավորությունները: Արդյո՞ք ունեն հնարավորություն ինչ-որ բան ինքնուրույն անելու, եթե չունեն՝ մենք ինչ միջոցներով և ինչպես կարող ենք նրանց աջակցել: Հիմա կապ ենք հաստատում այն ընտանիքների հետ, որոնք այս պահին բնակվում են Շիրակի մարզում՝ հասկանալու համար՝ նրանք հիմնավորապես որոշե՞լ են ապրել Գյումրիում, Շիրակի մարզում, թե՞ որոշել են գնալ այլ բնակավայրեր»,- Shantnews․am-ի հետ զրույցում  ասել է Շիրակի մարզպետարանի  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Կենտրոնում ապաստանած ընտանիքների մեծ մասը ժամանակավոր Արցախ է վերադարձել, հաշվառում են անցնելու, աջակցության ծրագրերով իրենց հասանելիքն են ստանալու ու նորից Գյումրի են վերադառնալու, Արցախում ապրելու տեղ չունեն:

Շիրակի մարզ տեղափոխված արցախցիների մի խումբ էլ մարզի նախկին բնակիչներն են, որոնք 90-ականներին վերաբնակվել  են Արցախի տարբեր բնակավայրերում, հիմա իրենց ծննդավայր են վերադարձել, բայց այստեղ արդեն տուն չունեն, կամ դրանք բնակության համար պիտանի չեն:

Եվս մեկ հաշվառում  Արցախից Շիրակի մարզ տեղափոխված դպրոցահասակ երեխաներին է վերաբերում: Ծնողների տեղից տեղ տեղափոխվելու հետևանքով կան երեխաներ, որոնք հանրակրթությունից դուրս են մնացել:

«Դպրոցահասակ երեխաների և դպրոց ընդգրկված երեխաների թիվը չի համապատասխանում, այսինքն՝ մենք ունենք անելիք: Կան ընտանիքներ, որտեղ երեխաները դեռևս ընդգրկված չեն հանրակրթության մեջ, կամ ընդգրկվել են հանրակրթություն, բայց 1-2 շաբաթ դպրոց գնալուց հետո ծնողները պատճառաբանել են, որ տեղափոխվում են այլ մարզ և դուրս են եկել հանրակրթությունից»,- նշել է  Լիլիթ Գորգինյանը:

Այլ մարզերից Շիրակ, այստեղից Արցախ տեղափոխվողների թիվն անընդհատ փոփոխվում է: Տոնական օրերին իրենց բնակավայրեր վերադարձել են հիմնականում իրենց տրանսպորտային միջոցներով: Շիրակի մարզպետարանը դեպի Արցախ վերջին ուղևորափոխադրումը Ամանորից առաջ է կատարել:

Այժմ վերադառնալու ցանկություն հայտնողների թիվը բավարար չէ՝ անգամ մեկ միկրոավտոբուս Արցախ ուղևորելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP