Ծննդաբերական բաժանմունք՝ առանց ծնունդների․ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը մեծ պարտքեր է կուտակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

Ծննդաբերական բաժանմունք՝ առանց ծնունդների․ Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը մեծ պարտքեր է կուտակել

20:00 11.01.2021

Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը մնում է օրակարգում արդեն 5 տարի։ Հստակեցումներն ու որոշումներն այս ուղղությամբ հետաձգվում են, իսկ հետևանքները ավելի խորանում։ Մեկ տարի է՝ բաժանմունքի 13 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել, իսկ  առողջության կենտրոնի տնօրենը՝ առանց իրավական հիմքի, բուժանձնակազմին աշխատանքից ազատել չի կարող:

«2020-ի ծնունդները արտակարգ իրավիճակում ընդունած ծնունդներ են եղել։ Եկել են ծննդաբերական ակտ սկսված, ի՞նչ պիտի անեինք, պիտի բացատրագրերով, ոստիկանով ընդունեինք ծնունդը, թե չէ՝ ո՞վ պիտի պատասխանատվություն կրեր մոր և երեխայի համար, նման իրավիճակում մենք 46 ծնունդ ունեցանք։ Բայց ենթադրենք, դրանց ավելանար ևս 50 ծնունդ նման դեպքերով, միևնույն է՝ մենք 150-ի շեմին չէինք հասնի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը։

 

2018 թվականին, երբ փոխվեցին ծննդօգնության չափորոշիչները, 2 տարվա ընթացքում Մարալիկի ծննդաբերական բաժանմունքի ներկայացրած ծրագրերն ու առաջարկներն, ըստ էության, հիմք չհանդիսացան, որ այն առաջին մակարդակի ծննդատների  պահանջներին բավարարեր։ Առաջին մակարդակի ծննդատների տարեկան նվազագույն ծնունդը 150-ն է համարվում։ Մարալիկի ծննդատունը, որը սպասարկում է տարածաշրջանի  17 համայնքների, 2 տարի է՝ ծնունդների նման թիվ չի ունենում: 2019-ին՝ 102, 2020-ին՝ ընդամենը 46 ծնունդ։

Ինչպես 2020-ին էր, հիմա էլ՝ 2021-ին, ծննդօգնության ծառայության համար պետպատվեր Մարալիկի առողջության կենտրոնին չի հատկացվել։ Արդեն 4 տարի է, որ կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը նախարարության օրակարգում է, բայց առանց հստակեցումների ու որոշման հիմքերի։ Ծննդաբերական բաժանմունքը տեղափոխվեց առողջության կենտրոնի վերանորոգված հատված, առանձին անհատների ու կազմակերպությունների ներդրումներով անհրաժեշտ բուժսարքավորումներ են կենտրոնացրել, բայց շենքային ու սարքավորումային պայմանները ծննդօգնության կազմակերպմանը չեն նպաստել, քանի որ չունեն նեղ մասնագետներ։

Ծննդաբերականի 13 հոգանոց բուժանձնակազմից հերթով 3-ն են աշխատանքի գալիս, այսինքն՝ հերթապահում են, բայց օրերով ծնունդներ չեն ունենում, աշխատում են առանց աշխատավարձի։ Մարալիկի առողջության կենտրոնը աշխատավարձային ու այլ պարտքեր չունի, ֆինանսական ճեղքվածքը միայն ծննդաբերական բաժանմունքինն է։ Ինչպես են խնդիրը կարգավորելու, հարցի պատասխանը տնօրենն էլ չունի:

«Պետությունը մեզ ծնունդների համար վճարել է, որն էլ ես բաժանել եմ աշխատողների մեջ։  Հիմա սպասում ենք կառավարության որոշմանը, երբ ստույգ ունենամ իրավական հիմքը, մարդկանց նոր կարող եմ ազատել աշխատանքից, իսկ նման դեպքում, երբ աշխատանքից ազատված չեն, մենք ունենք պարտքեր՝ 15 մլն դրամի կարգի, ոնց ու ով է փակելու այդ պարտքը, ես դա չգիտեմ»,- նշել է կենտրոնի տնօրենը։

Մարալիկի ծննդատան լուծարման կամ գուցե այլ կարգավիճակով գործունեություն ունենալու հստակ որոշման պատասխան Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունն էլ չունի։

Անի խոշորացված համայնքի 17 գյուղեր սպասարկող ծննդաբերական բաժանմունքը վերջին տարիներին միայն ծննդաբերությունների թվի նվազում է արձանագրում, բայց դա ծնելիության ցուցանիշի հետ կապ չունի։ Այժմ կենտրոնի պոլիկլինիկ ծառայությունում 82 հղի է հաշվառված, որոնք պատրաստվում են  ծննդաբերել մարզի մյուս ծննդատներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP