«Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է դատի տալ ջերմուկցի ակտիվիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

«Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է դատի տալ ջերմուկցի ակտիվիստին

11:45 29.06.2018

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դատի տալ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանին` հանցագործություն կատարելու և վնաս պատճառելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «ԷկոԼուր»-ը:

Այս մասին ջերմուկցի ակտիվիստին նամակով իրազեկել է «Լիդիան Արմենիա»-ի իրավախորհրդատու կազմակերպության ղեկավար Ա. Մելքումյանը:

«Տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից մինչեւ մայիսի 23-ը, հունիսի 4-ից մինչև 5-ը և հունիսի 22-ից մինչև օրս շարունակվող Ձեր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ կազմակերպված և ուղորդված հավաքը, ճանապարհների փակումը որակվում էորպես հանցագործություն:

Ավելին, Ձեր նկատմամբ վերը նշված արարքների համար քրեական գործ հարուցելու նպատակով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն միջնորդություն է ներկայացնելու նախաքննության մարմիններին` տրամադրելով նաեւ Ձեր հանցագործության վերաբերյալ բոլոր առկա նյութերը և փաստերը:

Ձեր գործողությունների, ներառյալ Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների փակման հետեւանքով, ընկերությունը չի կարողանում իրականացնել հանքային իրավունքի շրջանակներում Հայաստանի Հանրապետության, իր գործընկեր եւ կապալառու հանդիսացող կազմակերպությունների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում ընկերությանն օրական հասցվում է խոշոր չափերով վնաս:

Տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր խախտված իրավունքները վերականգնելու, Ձեր նկատմամբ քրեական գործ հարուցելու ու հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցելու (գումարի բռնագանձման) պահանջով դիմելու է ՀՀ իրավասու մարմիններին, այդ թվում նաև ՀՀ դատարաններ»,- ասված է իրավախորհրդատու կազմակերպության իրազեկման տեքստում:

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Վազգեն Գալստյանն ասաց, որ իր քայլերը պարզ կլինեն այն ժամանակ, երբ ընկերությունը կդիմի դատարան: Նա հայտնեց, որ այս պահին էլ Ամուլսար տանող ճանապարհը փակ է ջերմուկցիների և գնդեվազցիների կողմից:

Հունիսի 27-ին Ջերմուկ էր գնացել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նա բնակիչներին ներկայացրել է ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվող մասնագիտական աշխատանքային խմբի մոտեցումները, որը պետք է զբաղվի Ամուլսարում ստուգումների անցկացմամբ:

Արթուր Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումը, կոչ է արել բնակիչներին բացել ճանապարհը, սակայն, ինչպես նշեց Վազգեն Գալստյանը, արձագանքը եղել է բացասական:

«Մեր օրակարգում նման հարց դրված չէ, մեր օրակարգում մեկ հարց է դրված` Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի»,- ասաց նա:

Գալստյանը նշեց, որ մտադիր են ճանապարհը փակ պահել նաև հանքավայրում նախատեսված տեսչական ստուգումների ժամանակ:

«Մեզ համար սկզբունքային է, որ Ամուլսարում որևէ հողային աշխատանք չիրականացվի, որովհետև դա մեր բնությունն է: Տարիներ շարունակ ջերմուկցիների կարծիքը հաշվի չեն առել, եւ այսօր նրանք(«Լիդիան»-ը) ստանում են այդ արհամարհական վերաբերմունքի պատասխանը»,- ասաց ջերմուկցի ակտիվիստը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP