17:15 09.01.2021
Մարզի համաճարակաբանները դեկտեմբերի կեսերից արձանագրել են Քովիդ 19-ի երկրորդ ալիքի թուլացում : Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների թիվը այս ընթացքում չի ավելացել, փոխարենը նախորդ ամիսների համեմատ ավելացել են դուրսգրումները ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի լաբորատարիայում տոնական օրերը աշխատանքային են եղել:Թեստավորվել են պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ դիմած քաղաքացիներից վերցված նմուշները:
Նախորդ ամիսներին օրական մինչև 320 հետազոտություն են կատարել , այժմ թեստավորումների քանակը կտրուկ նվազել է՝ մեկ շաբաթում ընդամենը 129 թեստավորում։
«Հետազոտությունները միայն Շիրակ կենտրոնի մասնաճյուղի լաբորատորիայում եղել է 129,որից 46-ը դրական արդյունքով,ինչը հետազոտվածների 35 տոկոսն է կազմում։Պետք է հաշվի առնենք նաև, որ հիմա մենք գտնվում ենք արտասեզոնային միջանկյալ փուլում և արդեն գնալով թեստավորումները պետք է նվազեն»,-shantnews.am-ի հետ զրույցում նշել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը։
Վիրուսի ակտիվացման սպասում են փետրվարին ։ Խստացված ռեժիմը պահպանվում է մարզի բոլոր անցակետերում:Երկիր մուտք գործող քաղաքացիները ուղեկցող թեստավորման փաստաթուղթ չունենալու դեպքում պարտադիր տեղում նմուշառվում են ։
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի թուլացումը այս շրջանին բնորոշ է , բայց համաճարակաբանները զգուշացնում են զգոնությունը չթուլացնել, առավել ևս , որ վիրուսը որոշակի մուտացիաների ենթարկվելով՝ փոխել է իր բնույթն ու շատ դեպքերում օրգանիզմում արտահայտվում է գաղտնի ձևով։ 2020 թվականի ընթացքում մարզում գրանցվել է 126 մահ, որն ըստ մասնագետների,վարակվածության ընդհանուր թվի 1-2 %-ն է կազմում։
«Վիրուսի առաջին ալիքի ժամանակ հիվանդներն ավելի շուտ էին դիմում, հիվանդության հանդեպ վախ կար,ավելի հեշտ էր կանխարգելել, իսկ երկրորդ ալիքի ժամանակ արդեն ծայրահեղ ծանր վիճակում էին դիմում, չէինք հասցնում բուժօգնություն ցուցաբերել, արդեն մահեր էին գրանցվում »,-նշել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այժմ ծանր ախտանշաններով հոսպիտալացվածներ չկան, 100-մահճակալի հիմնական մասն ազատ է:
«Այժմ ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում ընդամենը 7 հիվանդ,նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, և մոտ օրերս նրանք նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից, թերծանրաբեռնված ռեժիմով ենք աշխատել տոնական օրերին, կարող ենք ասել, որ համավարակը նահանջում է»,- ասում է հիվանդանոցի տնօրենը։
Մասնագետները նաև փասոտւմ են՝ Քովիդ -19-ի դեպքերն են երիտասարդացել ։ Վարակի երկրորդ ալիքի ժամանակ հոսպիտալացվածների մեծ մասը եղել են երիտասարդ տարիքի: Սարքավորումային հագեցվածությունը այժմ թույլ է տալիս հիվանդանոցում կազմակերպել Քովիդով հիվանդների բուժումը։Շիրակի մարզի հիվանդների միայն 1%-ն են այս ընթացքում տեղափոխվել մայրաքաղաքի կլինիկաներ:
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...
14:00 24.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...
13:40 24.11.2024
1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
13:20 24.11.2024
Աշխատանքային քննարկում՝ «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայովԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն աշխատանքային քննարկում էր կազմակերպել «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով։ Գործադիրի ներկայացուցիչները նախանշել են ՀՀ կառավարության ծրագրով առաջ քաշված գիտության ոլորտի զարգացման խնդիրները, ընդգծել անհրաժեշտ անելիքները: Մանրամասները՝ Ազգային ժողովի տեսանյութում: ...
13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարներըՆոյեմբերի 24-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում «BMW» մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Ռ. Ս.-ն (ծնված 2023 թ․): ...