Գյումրիի գլխավոր հատակագիծը փոփոխության կենթարկվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Գյումրիի գլխավոր հատակագիծը փոփոխության կենթարկվի

19:45 08.01.2021

Պետական ֆինանսավորմամբ կազմվում է Շիրակի մարզի ռեգիոնալ զարգացման հատակագիծ, որով փոփոխություններ են նախատեսվում նաև Գյումրիի հատակագծում: Փոփոխությունները մեծ մասամբ վերաբերելու են կանաչ գոտիներին, որոնց գործառնական կիրառությունը վաղուց շեղվել է հատակագծային ձևակերպումից:

2005 թվականին հաստատված հատակագծով կանաչապատման համար նախատեսված տարածքներում 30 տարուց ավելի է տնակային ավաններ են, իսկ տնակներից շատերը վաղուց քարաշեն կառույցի են վերածվել: Հիմա, երբ դրանց ապամոնտաժումն այլևս անհնար է, ճարտարապետական փաստաթուղթը համապատասխանեցնելու են իրականությանը:

Կառուցապատման, հանրային նշանակության տարածքներն առանձնացված են տարբեր գույներով: Այս գունային համադրության մեջ կանաչապատման և հանգստի գոտիները կանաչ գույնով են բաժանված: Գյումրիի գլխավոր հատակագիծն է, որը մշակվել է 2000 թվականին և հաստատվել է  2005-ին: 15 տարի անց հատակագծի այդ հատվածները միայն թղթի վրա են կանաչապատ: Իրականում այդ տարածքներում տնակային ավաններ են, որտեղ տնակների մեծ մասը դարձել է սեփական տուն:

« Փոփոխվել է իրավիճակը և դարձել է անդառնալի, անշրջելի իրավիճակ: Չենք կարող ստեղծված կառուցապատումը քանդել, վերացնել և ստեղծել կանաչ տարածքներ: Բոլոր առումներով ձեռնտու չէ, բնակելի տներ են կառուցված և այդ տները քանդելն արդեն կնշանակի անօթևանների քանակն ավելացնել»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Օրինակը ավտոկայանի տնակային բանավանն է: Տնակների տեղում կապիտալ շինարարություն են կատարել, տուն կառուցել: Ու այս շինարարությունները հատակագծի հետ համաձայնեցված չեն եղել: Այս տարածքի բնակիչների  կառուցած տները սեփականաշնորհելու դիմումները քաղաքապետարանում մերժվել են՝ պատճառաբանությամբ, որ տարածքը համարվում է կանաչ գոտի, որտեղ կառուցապատումներ չեն թույլատրվում:

Քաղաքապետարանը հիմա նոր գոտևորում է կատարում: Ստուգում ու հաշվառում են, թե հատակագծով կանաչ գոտիներում ինչքան ու ինչ տիպի կառույցներ կան: Այս ամենն անհրաժեշտ է հետագա փոփոխությունների համար: Ավտոկայանի բանավանի մի հատվածում փոփոխություններ կատարվելու են և «կանաչ գոտի» կարգավիճակը հանվելու է:

Այսինքն՝ արդեն կառուցապատված տարածքները համարվելու են ոչ թե կանաչ, այլ կառուցապատման գոտիներ, և սա հնարավորություն է տալու բնակիչներին սեփականաշնորհել իրենց տները: Փոխարենը, ճարտարապետները նոր տարածքներ են փնտրելու դրանք կանաչ գոտու վերածելու համար:

«Հիմա  մենք այդ դիլեմայի մեջ ենք, թե կանաչ տարածքները որտեղ պետք է լրացնենք: Լրացնելու համար պետք է համապատասխան այնպիսի տարածքներ վերցնենք, որոնք կառուցապատման տարածքներ էին, բայց կառուցապատված չեն: Այսինքն՝ հակառակ կողմից պետք է մոտենանք հարցին»,- ասել է Հենրիկ Գասպարյանը:

Շիրակի ռեգիոնալ հատակագծի կազմումը, որի շրջանակներում նաև Գյումրիի գլխավոր հատակագիծն է փոխվելու, տևելու է մեկ տարի: Այժմ քննարկումների, հաշվառումների փուլն է, պարզելու են, թե մարզի բնակավայրերից յուրաքանչյուրը քաղաքաշինական զարգացման ինչպիսի հեռանկարներ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

23:20 26.11.2024

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են

Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

BACK_TO_TOP