Ֆրանսիացի բժիշկները պատերազմում վիրավորում ստացած զինվորների հետվիրահատական շրջանը բավարար են գնահատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ֆրանսիացի բժիշկները պատերազմում վիրավորում ստացած զինվորների հետվիրահատական շրջանը բավարար են գնահատում

19:00 07.01.2021

Փարիզի Ժորժ Պոմպիդու  հիվանդանոցի վերականգնողական պլաստիկ վիրաբույժն ու ֆրանսահայ սիրտ-անոթային վիրաբույժը դարձյալ Հայաստանում են, ինչպես պատերազմական օրերին, այնպես հիմա շարունակում են իրենց առաքելությունը։

«Գյումրի» բժշկական կենտրոնում, ֆրանսիացի բժիշկները  բուժզննության են ենթարկել արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին:

Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերին ծանոթացել է վիրավոր զինվորների բժշկական փաստաթղթերի եզրակացություններին և խորհուրդ տվել բոլորին համբերությամբ զինվել՝ երկարատև վերականգնողական ընթացք է պահանջվում։ Նրանց մեծ մասի մոտ բուժման առաջին փուլում կատարված վիրահատության արդյունքները լիարժեք տեսնելու համար դեռ ժամանակ է պետք, իսկ մինչ այդ բոլորի մոտ հետվիրահատական, վերականգնողական փուլերը վատ չեն ընթանում:

«Այս վիրավորումները բացառիկ են, որպես վնասվածքներ, հրազենայինները շատ քիչ տոկոս են կազմում, հիմնականում ականային ջախջախումներ են, բազմակի խեղող բնույթի վնասվածքներ են, դրա համար էլ կարիք կա երկարատև բուժման և ուշիմ մոտեցում զինվորների հանդեպ»,-SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆրանսահայ սիրտ-անոթային  վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։

Պատերազմում զինվորների ստացած վիրավորումների  ու վնասվածքների աստիճանները շատ բարդ են։ Ֆրանսիացի վիրաբույժ Պատրիկ Կնիպերի պրակտիկայում սա երկրորդ դեպքն է, երբ պատերազմական իրավիճակում առիթ ունեցել է բուժել նման ծանր վիրավորումներով մարդկանց։

«Ականապայթյունային վնասվածքները ամենաբարդն են, քան հրազենայինները, մենք՝ բժիշկներս, այս դեպքում շատ բան ունենք անելու, որովհետև միշտ չէ, որ գործ ունենք նման վիրավորումների հետ,թեև ինքս առնչություն ունեցել եմ։ Հիմա բժիշկներս մեր գիտելիքները պիտի էլ ավելի ամրապնդենք ու մեր հայ գործընկերների հետ լուրջ աշխատենք: Հիմա ընդամենը խորհուրդներ տվեցինք, մեր հետագա քայլերն արդեն գործնական կլինեն, կոնկրետ իմ դեպքում վերականգնողական, թեկուզ նաև պրոթեզավորման պլանավորում»,-SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է Պատրիկ Կնիպերը։

Ֆրանսիացի բժիշկները, բացի Գյումրիից, այցելություններ ունեին Գորիսի, Սիսիանի, ինչպես նաև Ստեփանակերտի բուժհաստատություններ, հետևելու բարդ վիրահատություններից հետո վիրավոր զինծառայողների  բուժման ընթացքին: Հարկ եղած դեպքում նորից պատրաստ են  վիրահատական միջամտություններ կատարել, բարդացված դեպքերում կքննարկեն նաև զինվորի հետագա բուժումը արտերկրում կազմակերպելու հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP