Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ. կմրցի Ռաջաբովի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ. կմրցի Ռաջաբովի հետ

01:10 02.01.2021

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված պարտիաներում Արոնյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի առաատար շախմատիստները՝ աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը և աշխարհի գավաթի գործող հաղթող Թեյմուր Ռաջաբովը:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեգենդար Մենի Պակյաոն կվերսկսի կարիերան

12:06 27.12.2024

Լեգենդար Մենի Պակյաոն կվերսկսի կարիերան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն հայտնել է, որ հաջորդ տարի կվերադառնա ռինգ։ «Կվերսկսեմ կարիերաս, կվերադառնամ 2025 թվականին։ Ունենք մի շարք առաջարկներ, կքննարկենք ու կընտրենք»,- ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է «ТАСС»-ը։ 46-ամյա Պակյաոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին՝ կուբացի Յորդենիս Ուգասին պարտվելուց մեկ ամիս անց։ Ֆիլիպինցին […] ...

SHANTNEWS

12:00 27.12.2024

SHANTNEWS

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է ձյուն

11:56 27.12.2024

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն […] ...

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

11:48 27.12.2024

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ […] ...

Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար

11:39 27.12.2024

Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար։ 32-ամյա ֆուտբոլիստը սուրբծննդյան տոնի առթիվ ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել ամանորյա տոնածառի ֆոնին։ Սալահը մուսուլման է, իսկ իսլամական ավանդույթներով ընդունված չէ նշել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում քննադատել են Եգիպտոսի հավաքականի առաջատարին՝ նրան մեղադրելով կրոնը դավաճանելու մեջ։ ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

11:30 27.12.2024

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն […] ...

BACK_TO_TOP