Շիրակի մարզում 2020-ին նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզում 2020-ին նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է

18:45 31.12.2020

Տարվա ամփոփների շարքում դրական ցուցանիշի սպասումները միշտ ծնելիությունից են։ Այդպես էր նաև այս տարի, բայց տարեվերջյան տվյալները այլ բան են փաստում։Շիրակի մարզի 6 ծննդատներում ծնվել է 2686 երեխա՝ 13-ով պակաս 2019 թվականից: Մի քանի տարի է նվազման տենդենցը մարզում շարունակվում է։

Աղջիկ թե տղա…սեռով պայմանավորված ծնունդների պլանավորման կարծրատիպը հայկական իրականությունում դեռ չի կոտրվում։ Շիրակի մարզում ամեն տարի ոչ միայն ծնելիության թիվն է նվազում, այլև աղջիկ երեխաների ծնունդն է պակասում: Բոլոր ծննդատներում տարվա վերջին ամփոփված թվերով պատկերը նույնն է՝ տղա երեխաներ ավելի շատ են ծնվել։

Ընդհանուր վիճակագրությունն է  փաստում է, որ դեռ 2-ից ավելի երեխաներ ունենալու ցանկությունը ընտանիքներում մեծ չէ, բժիշկ -մասնագետները շեշտում են ՝ծնելիության  ցուցանիշը երկրում դրական աճ կարող է ունենալ, երբ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները շատանան։Օրինաչափորեն է նաև այն, որ աղետներից ու պատերազմներից հետո կյանքի շարունակության իմաստն ու խորհուրդը երեխաների  ծնունդով է լինում։ Այդպես էր 88-ի երկրաշարժից , 90-ականների Արցախյան պատերազմից հետո, երբ Հայաստանում ծնելիության աննախադեպ աճ է գրանցվել ։Մասնագետները  այդպիսի պատկեր կանխատեսում են նաև 2021 -ին։

Մարզի ծննդատներում այս տարի  նաև  արցախցի երեխաներ ծնվեցին։Պատերազմն այդպես էր կանխորոշել։Ընտանիքները ապաստան գտան Հայաստանի տարբեր բնակավայրերում,լույս աշխարհ եկան տարբեր ծննդատներում ,բայց միևնույն է նրանց բնակության վայրը Արցախն է։ Իսկ արցախցիների ընտանիքներում ծնվում են  5-րդ, 6-րդ երեխաները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP