Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը պահպանվում է․ Գյումրիի մանկական հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն ավելանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը պահպանվում է․ Գյումրիի մանկական հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն ավելանում է

19:58 29.12.2020

Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է, որի թիրախը խոցելի խմբերն են՝ մեծահասակներն ու երեխաները: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գրիպի բարդացումներով դեպքերն են շատացել։

Դեկտեմբերի վերջին 10-օրյակում նկատվել է սուր շնչառական ու այլ հիվանդություններով երեխաների դիմելիության աճ։ Մանկական հիվանդանոցի համար սեզոնին բնորոշ ծանրաբեռնված շրջան է հիմա։ Առայժմ թոքաբորբերի բարդացված դեպքեր չունեն, բայց բրոնխիալ ախտահարումներով հոսպիտալացված երեխաներ ունեն։

Ստացիոնար բուժում անցնող երեխաների թիվը բաժանմունքի վարիչը համեմատում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Գրեթե նույն է դիմելիությունը, մանկական բաժանմունքի 30 մահճակալների 80 տոկոսը զբաղված է, սա, ըստ բժիշկների՝ դեռ ծանրաբեռնված վիճակ չի համարվում, հունվար-փետրվար ամիսներին սպասում են մահճակալային գերծանրաբեռնվածության։

Ամբուլատոր բուժսպասարկման համար դիմողները ևս քիչ չեն, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետազոտություններն են շատացել, օրական 15-20 երեխայի են զննում։ Այս ակտիվությունը նաև պայմանավորված է Covid 19-ի հանդեպ զգուշավորությամբ՝ հանկարծ երեխաները չվարակվեն վիրուսով։

Մանկական հիվանդանոցում Covid 19-ի դեպքեր ևս եղել են, բայց բուժում, որպես այդպիսին մանկական հիվանդանոցը չի իրականացնում։ Միայն թեստավորումից հետո, դրական պատասխան ունենալու  դեպքում, երեխային տեղափոխում են կորոնավիրուսի բուժման պրոֆիլի հիվանդանոց։ Մոր և մանկան հիվանդանոցը խստացված ու փակ ռեժիմով է աշխատում, տեսակցություններն արգելված են, միայն թույլատրվում է երեխայի մոտ մնալ մեկ խնամողի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP